Տոկաևը ահաբեկիչների ուղղությամբ առանց զգուշացման կրակ բացելու հրաման է արձակել

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ ահաբեկիչների ուղղությամբ առանց զգուշացման կրակ բացելու մասին հրաման է արձակել: Այս մասին Ղազախստանի նախագահը նշել է բնակիչներին ուղղված իր ուղերձում:

Երկրի ղեկավարի խոսքով՝ ավազակային խմբերը շարունակում են վնասել հանրապետության ունեցվածքը և զենք կիրառել քաղաքացիների դեմ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ալմաթիի Հանրապետության հրապարակում հրաձգությունը չի դադարում: ՏԱՍՍ-ը հաղորդել էր, որ կան զոհեր: Քաղաքի մյուս վայրերում հարաբերականորեն հանգիստ Է. կրակոցներ լսվում են ժամանակ առ ժամանակ:

ՏԱՍՍ-ը նաեւ հաղորդել է, որ խաղաղապահները Ղազախստանի իրավապահ մարմինների հետ հսկողության տակ են վերցրել Ալմաթիի օդանավակայանը: 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կպարզեցվի մաքսային ձևակերպումների փաստաթղթերի տրամադրման գործընթացը

Հաջորդը

Զասը նամակներ է ուղարկել միջազգային կառույցներին

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախի ԱԱԾ-ն՝ օտարերկրացիների այցերի մասին

Վերջին օրերին հրապարակվել են տարբեր հայտարարություններ նախկին տարիներին օտարերկրյա քաղաքացիների կողմից Արցախ, մասնավորապես քաղաք Շուշի կատարված անարգել այցելությունների…
Դիտել

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է թուրքական ապրանքների ներկրման արգելքի ժամկետը երկարաձգել

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է թուրքական ապրանքների ներկրման արգելքի ժամկետը երկարաձգել: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share