Քաղաքապետարանն արձագանքել է ավտոբուսների վարորդների բողոքին

Այսօր առավոտվանից հանրային տրանսպորտի մի շարք երթուղիներ չեն աշխատում՝ վարորդների բոյկոտի պատճառով։ Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակն արձագանքել է ստեղծված իրավիճակին։

«Հարգելի երեւանցիներ,

Այսօր առավոտվանից հանրային տրանսպորտի մի շարք երթուղիներ չեն աշխատում՝ վարորդների բոյկոտի պատճառով։

Վարորդները պահանջում են աշխատանքային պայմանների բարելավում, մասնավորապես, աշխատավարձի բարձրացում։

Ներկայումս քաղաքապետարանը հանրային տրանսպորտի վարորդներին վճարում է մաքուր (հարկերը հանած) շուրջ 260 000 դրամ աշխատավարձ՝ 15 օրվա աշխատանքի համար։

Մեր տեղեկությունների համաձայն, որոշ վարորդներ պահանջում են նաև վերադառնալ վճարման նախկին «պլանային» համակարգին, երբ վարորդը ստանում էր նվազագույն աշխատավարձ եւ ուղեվարձերից «սև» եկամուտ։

Քաղաքային իշխանությունը վճռական է տրանսպորտի բարեփոխումների հարցում եւ շարունակելու է հետևողական քայլերը՝ հանրությանը որակյալ տրանսպորտային ծառայություն մատուցելու եւ օրինականության դաշտում աշխատելու ուղղությամբ։ Միեւնույն ժամանակ, մենք շարունակաբար բարելավում ենք եւ բարելավելու ենք վարորդների աշխատանքային պայմանները։

Նմանատիպ սաբոտաժը ծայրահեղ անընդունելի է և չի կարող արդյունք տալ։

Քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները այս պահին աշխատանքներ են տանում՝ վիճակը շտկելու և տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ։

Հայցում ենք Ձեր ներողամտությունը անհարմարության համար»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սահմանը, դիվանագիտական ճակատն ու ներքաղաքական կրկեսը

Հաջորդը

ՔՊ-ն անդրադարձել է Հայկ Մարությանին փոխարինելու հարցին

Առնչվող նյութեր
Դիտել

Ստեփանակերտում «Արցախն ապրում է» խորագրով ջահերով երթ է կազմակերպվել (լուսանկարներ)

Սեպտեմբերի 26-ին, ի հիշատակ արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված քաջորդիների, Ստեփանակերտում կայացել է «Արցախն ապրում է» խորագրով ջահերով երթ։…
Դիտել

Արարատ Միրզոյանը և Լուիզ Մուշիկիվաբոն անդրադարձ են կատարել Հայաստան – Ֆրանկոֆոնիա գործակցության հեռանկարներին

Դեկտեմբերի 9-ին աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ)…
Դիտել

ՄԱԿ ԱԽ-ն գումարել է արտահերթ նիստ Լաչինի միջանցքի արգելափակման հարցով (տեսանյութ)

Դեկտեմբերի 20-ին Հնդկաստանի նախագահությամբ տեղի է ունեցել ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ հանդիպում, որը հրավիրվել էր Հայաստանի դիմումի հիման…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share