«Օրնիֆլ» տրագիկոմեդիայի պրեմիերան Դրամատիկական թատրոնում (լուսանկարներ)

Երկու տարվա դադարից հետո Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի խաղացանկում կա նոր բեմադրություն:

Նոյեմբերի 28-ին կայացած պրեմիերան սպասված էր ինչպես դերասանական անձնակազմի, այնպես էլ թատերասերների համար:

Ֆրանսիացի գրող Ժան Անույի համանուն պիեսը թարգմանել է դերասան Արտաշես Մխիթարյանը, այնուհետև՝ դեռ երկու տարի առաջ սկսել են բեմադրման աշխատանքները, սակայն համավարակի ու այլ պատճառներով պրեմիերան հետաձգել են:

Բեմադրիչն ու գլխավոր դերակատարը Հրաչյա Հարությունյանն է, նա նաև զբաղվել է նկարչական ձևավորման աշխատանքներով:

«Օրնիֆլ»-ի առանցքում մարդկային կրքերն են՝ սեր, դավաճանություն, փառասիրություն, շահեր, հավատարմություն, ատելություն եւ այլն։ Բեմականացումը ժամանակակից մոտիվներով է՝ պարային ու երաժշտական գրավիչ դրվագներով:

Դերասանական կազմը բավական մեծ է, դերակատարներն են՝ Լուիզա Ղամբարյանը, Նարինե Պետրոսյանը, Լևոն Հախվերդյանը, Մարիամ Ադամյանը, Ռուբեն Կարապետյանը, Արա Գեւորգյանը, Էդուարդ Գասպարյանը, Նարեկ Մարտիրոսյանը, Լիզա Բարսեղյանը, Էմմա Մանուկյանը, Էմմա Մկրտչյանը, Լիդիա Գրիգորյանը, Ռոբերտ Զախարյանը, Նարեկ Քթոյանը, Վլադիմիր Մսրյանը (կրտսեր) եւ Էվելինա Շախիրյանը (կրտսեր):

Այս ներկայացման առանցքային հերոսներից է Օրնիֆլի քարտուղարուհին՝ օրիորդ Սյուպոն, որը երկար տարիներ սիրահարված է կոմսին: Օրիորդին մարմնավորող Նարինե Պետրոսյանն ընդգծում է. «Իմ հերոսուհին կարծես ներկայացման խիղճը լինի: Մի աղջնակ, ունենալով որոշակի թերություններ, միտումներ ունի բոլորին հավասար լինելու, իր պատկերացումներում նա ամեն ինչ ճիշտ է անում: Նա միշտ բարձրաձայնում է խղճի մասին, քանի որ Օրնիֆլի կերպարի մեջ տեսնում է այնպիսի հատկանիշներ, որոնց հետ համաձայն չէ։ Այդ իսկ պատճառով փորձում է խղճին կպնել, բոլորի հանդեպ փորձում է արդարացի լինել»։

Դերասանուհու կարծիքով՝ ներկայացումը հետաքրքիր կլինի այն նրանց համար, ովքեր սիրում են թատրոն գնալիս խորհել, որոշակի ենթադրություններ անել․ «Ավելի պատրաստված հանդիսատեսի համար է՝ թե՛ ճաշակի, թե՛ մտքի, եւ թե՛ միգուցե դերասանական կատարումների ընկալման իմաստով»։

Երկու գործողությամբ տրագիկոմեդիայի տևողությունն է շուրջ 140 րոպե, այն արդեն խաղացանկում է, կարող եք դիտել դեկտեմբերի 5-ին, 12-ին, 19-ին:

Տեքստի հեղինակ՝ Ալինա Ստեփանյան

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մասնակի փլուզվել է Պեմզաշեն գյուղը Լեռնակերտ գյուղին միացնող կամուրջը

Հաջորդը

Մեսին 7-րդ անգամ նվաճեց «Ոսկե գնդակը»

Առնչվող նյութեր
Դիտել

Սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել

Սեպտեմբերի 18-ի ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այս մասին հայտնում եմ ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Հիշեցնենք…
Դիտել

Ներքաղաքական մթնոլորտում լարվածություն կա․Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստանում…
Դիտել

Խորհուրդ ենք տալիս զերծ մնալ մարդաշատ վայրեր այցելելուց․ Ղազախստանում ՀՀ դեսպանատուն

Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին խստորեն խորհուրդ ենք տալիս պահպանել անվտանգության միջոցները: Այս մասին ասված է Ղազախստանում ՀՀ դեսպանատան…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share