ԱԳՆ-ում ներկայացվել են STARMUS VI փառատոնի ծրագիրն ու նախատեսված միջոցառումները

Հուլիսի 11-ին արտաքին գործերի նախարարությունում Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչու­թյունների ղեկավարների հետ կայացել է հանդիպում, որի ընթացքում ներկայացվել են այս տարվա սեպտեմբերին Հայաստանում անցկացվելիք միջազգային STARMUS VI փառատոնի ծրագիրն ու նախատեսված միջոցառումները։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Ողջունելով ներկաներին՝ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է Երևանում կայանալիք STARMUS միջազգային փառատոնի կարևորությունը՝ որպես տարածաշրջանում անցկացվող առաջին միջազգային գիտական փառատոն, որը հյուրընկալելու է շուրջ 100.000 այցելուի։

STARMUS փառատոնի հիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանն իր հերթին նշել է, որ միջոցառմանը մասնակցելու են շուրջ հինգ տասնյակ աշխարհահռչակ գիտնականներ, այդ թվում՝ Նոբելյան մրցանակակիրներ, ինժեներներ և տիեզերագնացներ, երաժշտության և արվեստի համաշխարհային աստղեր:

Հանդիպմանը ներկա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավար­ները հնարա­վորություն են ունեցել փառատոնի վերաբերյալ իրենց հարցերն ուղղել կազմակերպիչներին։

STARMUS-ը միջազգային փառատոն է, որը կապված է Սթիվեն Հոքինգի, Բրայան Մեյի, Ալեքսեյ Լեոնովի և աշխարհահռչակ այլ հայտնի անունների հետ։ STARMUS I փառատոնը առաջին անգամ տեղի է ունեցել 2011 թվականին Կանարյան կղզիներում (Իսպանիա), այնուհետև Նորվեգիայում և Շվեյցարիայում։ Փառատոնը միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները և նպատակ ունի մարդկության համար հանրայնացնել գիտությունը արվեստի միջոցով։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ վարչապետն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության ներկայացուցիչներին

Հաջորդը

Կրակել են լրագրող Թեհմինե Ենոքյանի տան վրա

Առնչվող նյութեր
Դիտել

Բերման է ենթարկվել 11 անձ. հարուցվել է քրեական գործ

Հունիսի 3-ին Երևանի Դեմիրճյան-Պարոնյան փողոցների խաչմերուկում անհնազանդության ակցիայի կազմակերպիչների հնչեցրած կոչերի արդյունքում ակցիայի մասնակիցները դրսևորել են ոչ իրավաչափ…
Դիտել

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով.ՊՆ

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 9-ին հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է…
Դիտել

Ադրբեջանը փորձում է քողարկել իր ռազմական գործողությունները կեղծ տեղեկատվության շրջանառմամբ. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի ԱԳ նախարարության հայտարարությունը. «Մայիսի 25-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում Ադրբեջանի զորամիավորումների կողմից արձակված կրակահերթերից մահացու…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share