Ագրարային համալսարանի Ուսանողական խորհրդի հայտարարությունը

Երեկ՝ մայիսի 10-ին հայաստանյան որոշ լրատվամիջոցներ ու սոցցանցերի որոշ օգտատերեր լուր էին տարածել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներին գումարի դիմաց ընդդիմության ցույցերին ներգրավելու փորձի վերաբերյալ։

Ագրարային համալսարանի Ուսանողական խորհուրդը վճռականորեն կանխել է վերոնշյալ անխոհեմ եւ իմաստազուրկ փորձը եւ համալսարանի ուսանողության անունից հայտարարում է․

  1. Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողները, ինչպես Հայաստանի Հանրապետության որեւէ քաղաքացի, ունեն ազատ կամարտահայտության սահմանադրական իրավունք, եւ որեւէ մեկը, ոչ համալսարանում եւ ոչ էլ համալսարանից դուրս, չի կարող ազդել քաղաքացիական դիրքորոշում արտահայտելու, այդ թվում՝ Հավաքների ազատության մասին ՀՀ օրենքով երաշխավորված՝ երթերի, ցույցերի, հանրահավաքների մասնակցելու նրանց իրավունքի եւ ազատության վրա։
  2. Պաշտոնապես եւ ամենայն պատասխանատվությամբ արձանագրում ենք, որ Ագրարային համալսարանը ապաքաղաքական բուհ է, եւ մենք որեւէ պարագայում երբեւէ չենք սպասարկելու որեւէ քաղաքական ուժի շահերը։ Ագրարային համալսարանը պետական բուհ է, որը սպասարկում է Հայաստանի պետության եւ քաղաքացիների կրթական, գիտական, տնտեսական եւ ազգային շահերը։
  3. Այս կամ այն քաղաքական ուժի, խմբի կամ խմբակի շահերի իրացման նպատակով Ագրարային համալսարանի ուսանողներին «հավաքագրելու» ամեն մի հետագա փորձ դատապարտված է ձախողման, ինչպես եղավ վերոնշյալ դեպքում։
  4. ՀԱԱՀ Ուսանողական խորհուրդը քաղաքական տարբեր ճամբարների անունից հանդես եկող գործիչներին ու համակիրներին, լրագրողական համայնքին եւ շահակիցների լայն հանրությանը հրավիրում է համագործակցության մի բուհի հետ, որ վերջին տարիներին որակական թռիչք է կատարել ագրոտեխնոլոգիական կրթության գերազանցության տարածաշրջանային կենտրոն դառնալու ճանապարհին։
    Մեր երիտասարդական ավյունն ու թանկ ժամանակը եկեք օգտագործենք ուսման, աշխատանքի, գիտության զարգացման ու Հայրենիքի հզորացման համար։

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ուսանողական խորհուրդ

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 10-ից 11-ը

Հաջորդը

Վարչապետը Նիդերլանդների գործարարներին է ներկայացրել ՀՀ-ում ներդրումների հնարավորությունները

Առնչվող նյութեր
Դիտել

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը ժամանել է Երևան։ Նախատեսվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հանդիպումները բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ։…
Դիտել

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն:  Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և…
Դիտել

«Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին կառաջարկի նոր եռակողմ գագաթաժողով անցկացնել». ՌԴ նախագահի օգնական

«ՌԴ-ն մտադիր է Հայաստանին և Ադրբեջանին առաջարկել հերթական եռակողմ գագաթաժողովն անցկացնել, առաջիկայում նախատեսվում է համաձայնեցնել դրա անցկացման ժամկետները».…
Դիտել

Պետական բյուջե է վերականգնվել աննախադեպ՝ շուրջ 15 մլրդ ՀՀ դրամ գումար

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների հատկանիշներով քննվող բազմադրվագ քրեական գործի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share