ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 16-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։ Հեռախոսազրույցի առանցքային թեման Հայաստանի սահմանամերձ մարզերում ադրբեջանական զինված ուժերի հրահրմամբ ստեղծված իրադրությունն էր և լարվածության նվազեցման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։

Այս առնչությամբ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր գնահատել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների անթույլատրելիության վերաբերյալ Ֆրանսիայի սկզբունքային դիրքորոշումը:

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և այս ուղղությամբ կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ակտիվ դերակատարությունը:

Երկուստեք ընդգծվել է տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովմանն ուղղված միջոցների ձեռնարկման հրամայականը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանական բանակը լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել

Հաջորդը

Վերջը որևէ կառույց պաշտոնապես կհաղորդի՞, թե ինչպե՞ս ավարտվեցին այսօրվա բանակցությունները․ Տիգրան Աբրահամյան

Առնչվող նյութեր
Դիտել

Առաջնագծում տեղի ունեցածի նպատակը Հայաստանում իշխանափոխության իրականացումն է եղել․ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե պատերազմի հետ կապված շատ դրվագներ կան, որոնք կասկածի տեղիք են տալիս,…
Դիտել

Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև կարևոր հանդիպում է տեղի ունեցել. Տոյվո Կլաար

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «Թվիթերի» իր միկրոբլոգում գրառում է կատարել, որտեղ…
Դիտել

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 130 նոր դեպք

Մայիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 222269 դեպք, որոնցից 211957-ն` առողջացած, 4411-ը` մահվան ելքով:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share