Ադրբեջանական զինծառայողն ինքնաձիգը պարզել է մեր ուղղությամբ․Արման Թաթոյան

Անցյալ շաբաթ ինքներս համոզվեցինք, որ ադրբեջանական զինծառայողների ներկայությունը ՀՀ Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին մարդկանց առաջնահերթ կյանքի ու ազատ տեղաշարժման իրավունքների խախտում է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Մասնավորապես, Սյունիքի մարզի Կապան, Տեղ համայնքներ, գյուղեր այցերից վերադարձի M2 միջպետական ճանապարհին փորձնական 1-2 րոպեով կանգնեցինք այն հատվածներում, որտեղ ադրբեջանական զինված ուժերն են տեղակայված:

Փորձում էինք հասկանալ, թե ինչ տեղի կունենա, եթե ինչ-որ օբյեկտիվ պատճառով, ասենք, մեքենայի անսարքության կամ ուղևորի ինքնազգացողությունը վատանալու պատճառով քաղաքացիական մեքենա կանգնի այդ հատվածում: Մենք ինքներս, իհարկե, քաղաքացիական մեքենաներով էինք:

Այս լուսանկարում Գորիսի Շուռնուխ և Կապանի Դավիթ Բեկ գյուղերի միջև ճանապարհի հատվածն, որը ցույց է տալիս ադրբեջանական տեղակայումներից մեկը: Մեր կանգնելուն պես ադրբեջանական զինված ծառայողը նկատեց մեզ, անմիջապես մտավ շինություն (տնակ) և ինքնաձիգը ձեռքին դուրս եկավ ու այն պարզեց մեր ուղղությամբ:

Մեկ այլ տեղում 1-2 րոպե կանգնելուց հետո ադրբեջանական զինծառայողները զինված սկսեցին անհանգիստ շարժումներ անել՝ հեռադիտակով հետևելով մեզ, ապա սկսեցին սուլոցներ արձակել ու ինչ-որ գոռգոռցներ։

Մենք սեփական փորձով համոզվեցինք, որ ադրբեջանական զինված ծառայողների ինքնին ներկայությունը Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին ՀՀ քաղաքացիական բնակչության կյանքի, ազատ տեղաշարժման ու այլ կենսական իրավունքների խախտում է: Այս հիմնավորումները համապատասխան ապացույցներով կդրվեն անվտանգության գոտու հայեցակարգի հիմքում կներառվեն ու նույնպես կուղարկվեն միջազգային համապատասխան կառույցներին»,-ֆեյսբուքում գրել է Արման Թաթոյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Տավուշի մարզից բնակչության տարահանում նախատեսված չէ. Տավուշի մարզպետարան

Հաջորդը

Երեք զինծառայողների սպանության գործով ձերբակալվել է նաև դիրքի ավագը

Առնչվող նյութեր
Դիտել

Բայրամովն ու Ռիքերը քննարկել են Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի տարրերը և տարածաշրջանային իրավիճակը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը երկուշաբթի օրը հանդիպել է ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական, ԵԱՀԿ…
Դիտել

ԵՄ դեսպանը՝ ընդդիմության ցույցերի մասին

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինն այսօր անդրադարձել է Հայաստանում ընդդիմության ցույցերին և ոստիկանության գործողություններին: Դեսպան…
Դիտել

ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Լաչինի միջանցքի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստում Մեքսիկայի դիրքորոշումը

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 18-ին ընդունել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Բերենիսե…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share