Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները անկանոն կրակ են բացել Տավուշի մարզի սահմանի որոշ ուղղություններով.ՊՆ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նոյեմբերի 17-ին, ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ, հատուկ չվերթով Բաքվից Երևան էր տեղափոխվել նոյեմբերի 16-ի ադրբեջանական սադրանքի հետևանքով ծավալված մարտերի մասնակից ՀՀ ԶՈՒ զինծառայողի մարմին։

Պարզվել է զինծառայողի ինքնությունը. 1990թ. ծնված, ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյան։ Մարտերի արդյունքում անհետ կորած զինծառայողների հայտնաբերման, ինչպես նաև գերեվարվածների վերադարձի շուրջ աշխատանքները շարունակվում են, դրանց ընթացքի վերաբերյալ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով։

Նոյեմբերի 17-ի ուշ երեկոյան ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները անկանոն կրակ են բացել Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանի որոշ ուղղություններով։ Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։

Նոյեմբերի 18-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բաքվից Երեւան է տեղափոխվել Նոյեմբերի 16-ի մարտերում զոհված զինծառայողի մարմինը

Հաջորդը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օդանավակայանի տարածքում տաքսիների գործունեության մասին նախագիծը

Առնչվող նյութեր
Դիտել

Իշխանության այս նախաձեռնությունը մի նպատակ ունի՝ «նշանակել» մեղավորներ ու փակել թեման. Տիգրան Աբրահամյան

Իշխանության այս նախաձեռնությունը մի նպատակ ունի՝ «պարզաջրել» իր պատասխանատվության հարցը: Այս մասին «Ֆեյսբուքում» գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ…
Դիտել

Ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. երկու անձ ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ ոստիկանության ծառայողներին առերևույթ ծանր վիրավորանք…
Դիտել

Հասմիկ Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և խափանման միջոց է ընտրվել կալանավորումը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում…
Դիտել

ՄՊՀ-ն վարույթներ է հարուցել ՊՇՌ թեստավորում իրականացնող մի շարք ընկերությունների նկատմամբ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ վարույթ է հարուցվել «Նատալի Ֆարմ», «Պրոմ-տեստ», «Գիսանե», «Էկոսենս», «Նորմեդ», «Սիրմեդ», «Ա.Բ.մեդ», «Դիագեն պլյուս վիրուսաբանություն»,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share