Ադրբեջանի ԱԳՆ-ն կողմ է Հայաստանի հետ սահմանին տիրող իրավիճակի շուրջ բանակցություններին

Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտարարել են, որ Բաքուն կողմ է հանդես գալիս Հայաստանի հետ սահմանին տիրող իրավիճակի շուրջ բանակցություններին: Այս մասին հայտնում է  РИА Новости-ն հղում անելով իր տրամադրության տակ հայտնված Ադրբեջանի գերատեսչության հայտարարությանը:

Նախարարությունը նաև ընդգծել է, որ իրենք աջակցում են միջազգային հանրության կոչերը՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի ուղղությամբ:


«Ադրբեջանի սահմանները խախտելու փորձերն անընդունելի են: Հայաստանը պետք է զերծ մնա երկու երկրների սահմանին լարվածության բարձրացմանն ուղղված գործողություններից և հարգի հարևան պետության սահմանները», – ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Ավելի վաղ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր վեց հայ զինծառայողի կողմից երկրի սահմանը հատելու փորձի մասին: Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հաստատել է Գեղարքունիքի մարզում՝ Ադրբեջանի սահմանի մոտակայքում, վեց հայ զինվորների «գերեվարումը»: Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախօրեին հայտարարել էր, որ Ադրբեջանը փորձում է ռազմական բախում հրահրել և միջանցք ստեղծել Նախիջևան հայկական տարածքում

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կդադարեցվի տրանսպորտային թունելի երկու ուղղությունների 1-ին երթևեկելի գոտիների երթևեկությունը

Հաջորդը

ՀՀ իշխանություններից պահանջում ենք անհապաղ իրականացնել հետևյալ քայլերը․ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն

Առնչվող նյութեր
Դիտել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին բացի ԱԽ անդամներից մասնակցել են նաև Հանրապետության…
Դիտել

Նախարարն ուշ երեկոյան հետևել է Տաթև-Աղվանի ճանապարհահատվածի շինաշխատանքներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երեկ այցելել է Սյունիքի մարզ և տեղում ծանոթացել ընթացող ճանապարհաշինական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share