Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ուժով փորձում է հասնել իր մաքսիմալիստական նպատակներին. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Ալեքսանդր Բելսկու գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը քննարկվել են սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման, զոհերի, հայկական դիրքերի գնդակոծմանն առնչվող մանրամասներ:

Անդրադարձ է եղել հրադադարի պայմանավորվածությանը. զրուցակիցները հույս են հայտնել, որ այն տևական կլինի:

«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ուժով փորձում է հասնել իր մաքսիմալիստական նպատակներին և անտեսում է տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ հայկական կողմի ջանքերը»,- նշել է Ալեն Սիմոնյանը՝ հիշեցնելով, որ իշխանությունները դիմել են միջազգային հանրությանը՝ ներկայացնելով տիրող իրավիճակը:

Նա հավելել է, որ կոչ է անում միջազգային գործընկերներին և դաշնակիցներին՝ առավելագույնս հստակ և հասցեական արձագանքել Ադրբեջանական Հանրապետության գործողություններին և արդյունավետ քայլեր ձեռնարկել Հայաստանի Հանրապետության ջանքերին աջակցելու համար՝ ապագայում նման գործողությունները կանխելու նպատակով:

Հանդիպմանը քննարկվել են նաև հայ-ռուսական խորհրդարանական փոխգործակցությանն առնչվող հարցեր: Ռուս գործընկերը ներկայացրել է Հայաստան այցի ընթացքում կայանալիք հանդիպումների օրակարգը՝ նշելով, որ Երևանի ավագանու և Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի միջև Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել, ինչը հնարավորություն կընձեռի նախանշելու արդյունավետ և կառուցողական փոխգործակցության նոր վեկտորներ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավարը սեպտեմբերի 15-ին կժամանի Երևան

Հաջորդը

Պետք է հզոր ուղերձ հղենք, որ Ալիևի ագրեսիան անընդունելի է. Փալոն

Առնչվող նյութեր
Դիտել

ԱՄՆ և ԵՄ խաղաղության բանաձևերը ոչ մի դրական արդյունքի չեն հանգեցնի. Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին։  Զախարովան. մասնավորապես, հայտարարել է. «Մենք եռակողմ հայտարարությունների կոմպլեքսը համարում…
Դիտել

Միրզոյանն ու Լավրովը քննարկել են ԼՂ հարցով եռակողմ համաձայնությունների կյանքի կոչման ընթացքը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում քննարկել է…
Դիտել

Նախաձեռնվել է քրեական վարույթ զորամասի հրդեհի և զինծառայողների մահվան դեպքի առիթով

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են քննչական և վարութային անհետաձգելի գործողություններ՝ Գեղարքունիքի մարզում զորամասերից մեկի…
Դիտել

Ճապոնիան և ԵՄ-ն դեմ են Ռուսաստանի նկատմամբ ամբողջական պատժամիջոցներին

ԵՄ-ն և Ճապոնիան դեմ են արտահայտվել G7 երկրներին ուղղված ԱՄՆ-ի առաջարկին՝ արգելել բոլոր արտահանումները Ռուսաստան։ Համարվում է, որ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share