Ադրբեջանի սադրանքը ահաբեկչական ակտ էր․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լաչինի միջանցքում ադրբեջանական դիվերսիային՝ այն որակելով ահաբեկչական ակտ։

Փաշինյանը, շեշտելով փաստը, որ դիվերսիայի հետևանքով զոհված ոստիկանները ծնունդով Ղարաբաղից են, հիշեցրել է՝ Ադրբեջանի նախագահը Իլհամ Ալիևը Մյունխենում ընդունել էր, որ գոյություն ունի միջազգային պայմանավորվածություն, համաձայն որի իրենք ԼՂ հայության ներկայացուցիչների հետ պետք է քննարկեն վերջիններիս իրավունքների և անվտանգության հարցը. «Ադրբեջանի նախագահը, սակայն, ընդգծել էր, որ այդ քննարկումներն իրենք պատրաստվում են ունենալ ԼՂ-ում ծնված և ապրող մարդկանց հետ։ Մարտի 1-ին ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի կենտրոնակայանում տեղի էր ունեցել ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, որից չորս օր անց Ադրբեջանը ձեռնարկեց վերը նկարագրված սադրանքը, որն այլ կերպ, քան ահաբեկչական ակտ, դժվար է որակել»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է նաև, որ Ադրբեջանը մի քանի նպատակ է հետապնդում. «Առաջինը ԼՂ ներկայացուցիչների հետ հետագա բանակցությունների վիժեցումն ու նոր ռազմական սադրանքի համար անհրաժեշտ ֆոն ստեղծելն է։ Այս առումով պետք է ընդգծել, որ ԼՂ ԱԳ նախարարությունը երեկ հանդես է եկել հայտարարությամբ՝ արտահայտելով Ադրբեջանի հետ խոսակցությունը շարունակելու պատրաստակամություն, և սա չափազանց կարևոր հայտարարություն է։ Կարծում եմ՝ անհրաժեշտ է միջազգային հուսալի մեխանիզմներ ստեղծել, որ Բաքու-Ստեփանակերտ անխափան և ինստիտուցիոնալ խոսակցություն տեղի ունենա, և սա վերը հիշատակված միջազգային պայմանավորվածության իրացման արդյունավետ երաշխիք կարող է դառնալ։

Մարտի 5-ի սադրանքի հաջորդ նպատակն էր ստեղծել կեղծ ապացույցներ, թե ՀՀ-ից ԼՂ զենք-զինամթերք է տեղափոխվում։ Այս թեման Ադրբեջանի համար կարևոր է հատկապես արդարադատության միջազգային դատարանի որոշումից հետո, երբ դատարանը միանշանակ և աներկբա մերժեց ՀՀ նկատմամբ ժամանակավոր միջոց կիրառելու՝ Ադրբեջանի պահանջը, երբ ՀՀ-ին մեղադրում էր ականապատումներ իրականացնելու մեջ»։

Նա շեշտել է, որ հարձակման ենթարկված ոստիկանական մեքենայում, բացի տաբելային զենքերից ու փաստաթղթերից, ոչինչ չի հայտնաբերվել. «Ադրբեջանի հաջորդ կարևոր նպատակը հետևյալն էր՝ արյունոտ ահաբեկչությամբ ձևավորել նոր խոսույթներ, տեղեկատվական նորանոր հոսքեր, որոնք կծածկեն կարևորագույն մի փաստ․ այն, որ Ադրբեջանը բացահայտ կերպով չի կատարում համաշխարհային բարձրագույն դատական ատյանի՝ արդարադատության միջազգային դատարանի որոշումը՝ Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ»։

Փոխարենը, ըստ վարչապետի, Ադրբեջանը գնում է նորանոր սադրանքների՝  ԼՂ-ում իրադրությունն ավելի սրելու համար. «Այս ամենի ընդգծումով ավելի ու ավելի հրատապ է դառնում ԼՂ և Լաչինի միջանցք անհապաղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտությունը՝ կանխելու համար Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի սանձազերծումը և ԼՂ ժողովրդին էթնիկ զտումների և ցեղասպանության ենթարկելու՝ Ադրբեջանի ակնհայտ նախապատրաստությունները»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը հետ է կանչվել Վրաստանի խորհրդարանից

Հաջորդը

Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 43-ի

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանական դիրքերից հերթական անգամ կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ

Ադրբեջանական դիրքերից հերթական անգամ կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ-ից։ Հուլիսի 24-ին ոստիկանության…
Դիտել

Եռակողմ խմբի աշխատանքում առաջընթաց կա. ՀՀ վարչապետ

«Հայաստանը Ռուսաստանի աջակցությամբ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հույս ունի». այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ…
Դիտել

Իրանը պատրաստ է Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել. Աբդոլահիան

Իրանը պատրաստ է Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարների հետ։ Այս մասին…
Դիտել

Միջազգային հարթակներում Կիպրոսն ու Հայաստանն արդյունավետ համագործակցում են. ՀՀ ԱԺ նախագահ

Հայաստանի Հանրապետության  ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին ընդունել է Կիպրոսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կիպրոս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share