Ադրբեջանի վարքագիծը զրոյացնում է Արցախում ապրող մարդկանց կյանքի իրավունքի ցանկացած երաշխիք. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հայտարարությամբ անդրադարձել է Ադրբեջանի ռազմական գործողություններին՝ շեշտելով, որ ադրբեջանական կողմից հանցավոր այս վարքագիծը դատապարտելի է, այն ուղղակիորեն վտանգում ու ըստ էության զրոյացնում է Արցախում ապրող մարդկանց կյանքի իրավունքի ցանկացած երաշխիք, ինչն էլ հենց խաղաղության ամենակենսական բաղադրիչն է։

«2022 թվականի օգոստոսի 1-ին, 2-ին և այսօր Արցախի տարբեր ուղղություններով ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում ադրբեջանական կողմը վարել է ագրեսիվ ռազմական գործողություններ՝ կիրառելով տարբեր տրամաչափի զինատեսակներ, նռնականետեր, հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Այս գործողությունները կոպտորեն խախտում են ուժի կիրառման և ուժի կիրառման սպառնալիքի արգելքի միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքները, ինչպես նաև 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ադրբեջանական պետության ստանձնած պարտավորությունները»,-նշել է նա:

Քրիստինե Գրիգորյանը շեշտել է, որ ադրբեջանական կողմից հանցավոր այս վարքագիծը դատապարտելի է, այն ուղղակիորեն վտանգում ու ըստ էության զրոյացնում է Արցախում ապրող մարդկանց կյանքի իրավունքի ցանկացած երաշխիք, ինչն էլ հենց խաղաղության ամենակենսական բաղադրիչն է։ «Հանցավոր այս գործողություններն անմիջապես պետք է դադարեցվեն։ Անկախ դեպքերի աշխարհագրությունից ու ներգրավված կողմերի ռազմաքաղաքական նկրտումներից, խաղաղ բնակչության կյանքի և մյուս իրավունքների նկատմամբ այս ոտնձգությունը պետք է ստանա իր ճշմարիտ գնահատականը։ Կոչով դիմել եմ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպաններին, հակամարտության լուծմանը ներգրավված միջազգային այլ դերակատարներին գործադրելու առավելագույն ջանքերը՝ Արցախի խաղաղ բնակչության կյանքի իրավունքի իրական ապահովման ուղղությամբ», ընդգծել է ՄԻՊ-ը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Շախմատի կանանց ընտրանին հաղթեց Անգլիային. Օլիմպիադա

Հաջորդը

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը

Առնչվող նյութեր
Դիտել

Խորհրդարանական ընդդիմությունն անվտանգային հարցերի վերաբերյալ քննարկում է կազմակերպել

ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն այսօր «Հայաստան-Արցախ․ անվտանգային ահագնացող սպառնալիքներ» թեմայով քննարկում են կազմակերպել։ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ…
Դիտել

Ալիևը Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը «պատմական սխալ» է անվանել

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել են Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ նախագահ…
Դիտել

Զախարովան՝ Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական համագործակցության մասին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմատեխնիկական սերտ համագործակցության…
Դիտել

Հայ ժողովուրդն աղոթում է բրիտանացի ժողովրդի հետ միասին. Նիկոլ Փաշինյանի ցավակցական հեռագիրը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Էլիզաբեթ Թրասին՝ Եղիսաբեթ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share