Ադրբեջանցիները տեղակայված են Կապանի օդանավակայանի անմիջապես թռիչքուղիների հարևանությամբ. ՄԻՊ

Սյունիքի մարզի ճանապարհներին տեղադրված ադրբեջանական ցուցանակները ռազմավարական նպատակ ունեն։ Դրանք օգտագործվում են մարդկանց ահաբեկելու համար։ Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Երբ մենք այս ցուցանակը նկարում էինք, 2 րոպե ենք կանգնել և մեկ րոպե չէր անցել, երբ գլուխներս բարձրացրեցինք ու տեսանք, որ փոքր բլուրի վրա զենքը մեր վրա պահած կանգնած են։ Մարդիկ էլ բնականաբար խուսափում են այդ հատվածներով երթևեկելուց։ Սա ազատ տեղաշարժի կոպիտ խախտում է։ Մարդիկ հիվանդանոց են գնում և գերադասում առավոտյան վերադառնան, բայց գիշերն այս ճանապարհով երթեևեկեն»,-նշեց Արման Թաթոյանը։

ՀՀ ՄԻՊ-ը ներկայացրել է նաեւ Կապանի օդանավակայանի լուսանկարները ե ւ նշել, որ անմիջապես թռիչքուղիների հարևանությամբ ադրբեջանցիներն են տեղակայված։ Արման Թաթոյանը նշել է, որ ադրբեջանական զինված ուժերը, այդտեղ տեղակայվելով, վերահսկողություն են կարողանում հաստատել Մ2 ճանապարհի ու Կապան քաղաքի նկատմամբ՝ վտանգելով նաև բնակչության կյանքն ու առողջությունը։

«Այնտեղ նրանց տեղակայումը, անգամ եթե մեկ կրակոց չի արձակվում, կյանքի իրավունքի խախտում է։ Եվրոպական դատարանի պահանջների համաձայն՝ պարտադիր չէ, որ զոհ լինի, որ դա համարվի կյանքի իրավունքի խախտում։ Վտանգ է, որ օդանավակայանը շահագործվի, որովհետև կարող են կրակել կամ ահարձակում իրականացնել ինքնաթիռների վրա, ինչպե՞ս ենք նախատեսում Կապանի բնակիչների ազատ տեղաշարժը»,-նշել է Արման Թաթոյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ոսկեպար-Նոյեմբերյան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

Հաջորդը

Չհասկացա, դուք ի՞նչ գիտեք, որ այդ ճանապարհներն իրենցն է լինելու. ՄԻՊ-ը պաշտոնյաներին

Առնչվող նյութեր
Դիտել

Տեղի է ունեցել Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի 55-ամյակին նվիրված միջոցառում

Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի դահլիճում դեկտեմբերի 9-ին տեղի ունեցավ տուն-թանգարանի հիսունհինգամյակին նվիրված հանդիսությունը: Միջոցառմանը հրավիրված էին գործընկեր հաստատությունների ներկայացուցիչներ,…
Դիտել

Ստեփանակերտ մտնող գազատարի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են

«Արցախգազ» ՓԲԸ֊ն տեղեկացնում է, որ Ստեփանակերտ մտնող գազատարի վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են, և մայրաքաղաքի գազամատակարարումը նախատեսվում է…
Դիտել

Բացահայտվել են մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցագործությունների դեպքեր

ՀՀ ԱԱԾ Տավուշի մարզային վարչությունում նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ 2011-2017 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share