Ադրբեջանցի զինծառայողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Արցախի քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Ճարտարի բնակչին սպանած ադրբեջանցի զինծառայողի նկատմամբ հետախուզում է հայտարարվել.

«2021թ․ դեկտեմբերի 4-ին հաջորդաբար տեղեկություններ էինք տարածել ազգային ատելության շարժառիթով Ադրբեջանի Հանրապետության մի խումբ զինծառայողների կողմից 2021թ. դեկտեմբերի 3-ին ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար համայնքի վարչական տարածքից կյանքի և առողջության համար վտանգավոր բռնության գործադրմամբ նշված վայրում անասնապահությամբ զբաղվող նույն համայնքի բնակիչ՝ 1956թ. ծնված Սեյրան Սմբատի Սարգսյանին բացահայտ առևանգելու և Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ մարտական դիրք տեղափոխելու ու ազգային ատելության շարժառիթով դիտավորությամբ կյանքից զրկելու հանցադեպի մասին:

Հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Սեյրան Սարգսյանին սպանած անձը հանդիսանում է Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ զինծառայող, շարքային Ռահիմզադե Դավիթ Գաբիլ Օղլին:

ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 14-րդ կետերով և ԱՀ քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցագործության կատարման համար 2022թ. փետրվարի 1-ին Ռահիմզադե Դավիթ Գաբիլ Օղլին ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին հարուցելու միջնորդությունը Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից բավարարվել է:

Մեղադրյալ Ռահիմզադե Դավիթ Գաբիլ Օղլու նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Եղիպատրուշում նախատեսվում է հիմնել լեռնադահուկային համալիր

Հաջորդը

Հայտնի է Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների երկրորդ հանդիպման օրը եւ վայրը

Առնչվող նյութեր
Դիտել

Բժշկական դիմակների փոխարեն փորձ է արվել ներմուծել հագուստ և կոշիկ. ՊԵԿ բացահայտումը

Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչությունը հետևողական հսկողության արդյունքում բացահայտել է մաքսային կանոնների խախտման մի շարք դեպքեր: Մաքսային հսկողությունը…

Սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել. ՊՆ

Սեպտեմբերի 17-ի ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Դիտել

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կհանդիպի Արարատ Միրզոյանին

Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) լրատվական կենտրոնը հայտնել է, որ հունվարի 23-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դաշինքի կենտրոնակայանում կհանդիպի…
Դիտել

Կանխվել է թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման փորձը

Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների ջանքերի շնորհիվ կանխվել է թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման փորձը։ Այս մասին տեղեկացնում են արդարադատության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share