Ազգային ժողովում բոլորը դարձել են թուրք բռնող, դավաճան բացահայտող. Ռուբեն Ռուբինյան

ԱԺ նիստում ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր Ազգային ժողովի նիստի ժամանակ կրկին անդրադարձավ իր հասցեին հնչող մեղադրանքներին եւ քննադատություններին՝ նշելով, որ ինքը ինքը բաց է բովանդակային քննարկումների համար: Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ հաճախ հնչում են ոչ բովանդակային հարցադրումներ:

«Թվում է, թե մեծ իրադարձություն է տեղի ունեցել այն առումով, որ տրվել է Հայաստան-Թուրքիա գործընթացի մեկնարկ, և թվում է, թե մենք պետք է բովանդակային հարցադրումներ լսեինք և ստանայինք բովանդակային պատասխաններ։ Բայց ինչի՞ մասին են եղել հարցադրումների մեծ մասը՝ ի՞նչ հիմքով է ներկայացուցիչը նշանակվել։ Ու պարզ չէ՝ այս հարցի բովանդակային արժեքը որն է։ Դրոշ կար մեքենայի վրա, թե՞ չկար։ Մի երկու բովանդակային հարց կար, հարց՝ արդյոք կա աշխատանքային խումբ ինձ հետ, այո, կա՝ կազմված դիվանագետներից և արտգործնախարարության աշխատակիցներից։ Արդյոք ես խորհրդակցել եմ մասնագետների և նախկինում բանակցությունների մասնակցածների հետ, այո, իհարկե, խորհրդակցել եմ և շարունակելու եմ խորհրդակցել։ Ստորագրելու լիազորություն ունեմ, թե՞ չէ, իհարկե ոչ, որովհետև ես ներկայացուցիչն եմ, ես չեմ այն սուբյեկտը, որը կայացնում է որոշումը։ Սուբյեկտը կառավարությունն է։ Ինչո՞ւ ես հրապարակային հայտարարություններ չեմ արել մինչև առաջին հանդիպումը, շատ պարզ պատճառով, որովհետև ես կարծել եմ, որ պետք չէր, որպեսզի ես անձամբ որևէ հարցի շուրջ դիրքորոշում հայտնեի մինչև առաջին հանդիպումը»,- նշեց Ռուբինյանը:

Ռուբեն Ռուբինյանը կոչ արեց նաեւ վերջ դնել միմյանց մեղադրել այս կամ այն երկրի գործակալ լինելու համար:

«Ես ցավում եմ, որ այս թեմայի քննարկումներն անցնում են ծայրահեղ մանիպուլյացիոն մթնոլորտում։ Եվ ես նաև չեմ կարող չանդրադառնալ արդեն հայտնի ազդեցության գործակալների թեմային։ Ինձ համար մեր քաղաքական դաշտի կամ մեր պետության վերջին տասնամյակների գլխավոր քաղաքական պրոբլեմը քաղաքական երեսպաշտությունն է։ Քաղաքական ուժերը՝ կախված կոնֆիգուրացիայից, տարբեր քաղաքական դիրքորոշումներ են ստեղծում և զգայուն թեմաները փորձում են կապիտալիզացնել։ Հիմա, դուք կամ ձեր հետ փոխկապակցված ուժերը, լրատվամիջոցները անում եք ինձ համար շատ սպասելի բան՝ կոնկրետ ինձ փորձել կասկածների, մանիպուլյացիաների, սպեկուլյացիաների միջոցով ներկայացնել որպես կասկածելի կապերով անձ։ Այս կոնտեքստում փորձում եք ակնկարկել՝ գուցե ես թուրքական ազդեցության գործակալ եմ։ Եվ ինձ մոտ հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարող է մի խմբակցություն, որի անդամների մի մասը ՀՅԴ խմբակցությունից են, որը, օրինակ, ցեղասպանությունից առաջ համագործակցության փաստաթուղթ է ստորագրել երիտթուրքական ուժի հետ, նման բան հայտարարել։ Մի ուժ, որը, օրինակ, ըստ Աստվածատուր Խաչատրյանի օրագրության՝ 1918 թվականին այցելել են Պոլիս, և այնտեղ ՀՅԴ ներկայացուցիչներն ասել են սուլթանին, որ Հայաստանն իր անկախությամբ պարտական է Թուրքիային։ Մի ուժ, որի երկու ներկայացուցիչ 1919 թվականին եղել են մուսավաթական Ադրբեջանի կառավարության անդամներ, մի ուժ, որի ներկայացուցիչ Վրացյանը 1921 թվականի դիմել է քեմալական Թուրքիային՝ ռազմական աջակցությամբ։ Արդեն գանք մեր օրեր՝ մի ուժ, որը սատարել է Ռոբերտ Քոչարյանին, որի օրոք ընթացել են գաղտնի բանակցություններ Հայաստանի ու Թուրքիայի միջև։ Ես ուզում եմ հասկանալ՝ այն տրամաբանությամբ, որով ձեր խմբակցության անդամները փորձում են ակնարկել, որ ես Թուրքիայի ազդեցության գործակալ եմ, արդյոք եթե ապրեիք այն ժամանակներում, այդ գործիչներին կակնարկեի՞ք։ Եթե ես ամեն անգամ մոտենամ այս ամբիոնին և փորձեմ մանիպուլյացնել, պատմական փաստերը կպցնեմ իրար, ասեմ՝ փաստորեն ՀՅԴ-ն թուրքական ազդեցության կրող ուժ է և եղել է, դա կդառնա մի անիմաստ խոսակցություն, որի արդյունքում ժողովուրդը արդարացիորեն չի հետևի քաղաքական գործընթացին։ Ինչքա՞ն կարելի է ամեն օր լսել՝ թուրք, գործակալ։ Հասկացանք, այս Ազգային ժողովում բոլորը դարձել են թուրք բռնող, դավաճան բացահայտող։ Ես կոչ եմ անում բոլորին՝ եկեք մտնենք բովանդակային դաշտ։ Ես եւ մեր քաղաքական ուժը կողմ ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ առանց նախապայմանների։ Ես կոչ եմ անում երկու ընդդիմադիր խմբակցություններին՝ արտահայտել դիրքորոշում հետևյալ հարցի շուրջ՝ արդյոք կողմ են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ առանց նախապայմանների»,- ասաց Ռուբինյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախում զորակոչ լինելու է. Արտակ Բեգլարյան

Հաջորդը

Մաքսատուրքի դրույքաչափերի վերահաշվարկման գործընթացը շարունակվում է.ՊԵԿ

Առնչվող նյութեր
Դիտել

Գերիների ազատ արձակումը խաղաղության օրակարգին հավատարմության տպավորիչ ազդարարում կլիներ․ Փաշինյան

Վագիֆ Խաչատրյանի, Ադրբեջանում պահվող մյուս գերիների ու պատանդների ազատ արձակումը խաղաղության օրակարգին հավատարմության տպավորիչ ազդարարում կլիներ․ հայտարարել է…
Դիտել

Վաղարշակ Հարությունյանն ու Ռուստամ Մուրադովը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը

Մայիսի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբի…
Դիտել

Արկը պայթել էր համայնքին պատկանող շինության բակում (լուսանկարներ)

Արցախի իրավապահ մարմինները շարունակում են վեր հանել վերջին օրերին Ասկերանի շրջանի համայնքների ուղղությամբ արձակված կրակոցների հետեւանքները: «Ինչպես արդեն…
Դիտել

Բագրատաշենի կամրջի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են

Բագրատաշենի սահմանային անցակետում նոր կամրջի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ Կառույցը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share