Ազգային հավաքականը կմեկնարկի Ազգերի Լիգայի հաջորդ խաղարկությունում 2022 թ. հունիսին. ՀՖՖ

Հայաստանի ազգային հավաքականը կմեկնարկի Ազգերի Լիգայի հաջորդ խաղարկությունում 2022 թ. հունիսին։ Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ-ից։

Դեկտեմբերի 16-ին՝ շվեյցարական Մոնտրյո քաղաքում, կկայանա Ազգերի լիգայի՝ 2022/23 մրցաշրջանի վիճակահանությունը։ Ազգերի Լիգայի նախորդ խաղարկության C լիգայի իր խմբում զբաղեցնելով առաջին հորիզոնականը՝ Հայաստանի ազգային հավաքականն այս անգամ հանդես կգա B լիգայում։

Մեր ընտրանին ընդգրկված է B լիգայի չորրորդ զամբյուղում, որտեղ հնարավոր մրցակիցներն են՝ Ուկրաինան, Շվեդիան, Բոսնիա և Հերցեգովինան, Իսլանդիան (Զամբյուղ 1), Ֆինլանդիան, Նորվեգիան, Շոտլանդիան, Ռուսաստանը (Զամբյուղ 2),  Իսրայելը, Ռումինիան, Սերբիան և Իռլանդիան (Զամբյուղ 3)։ 

4 հանդիպումներ կկայանան 2022 թվականի հունիսին, ևս երկուսը՝ սեպտեմբերին։

Խմբում հաղթելու դեպքում Հայաստանի ազգային հավաքականն ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի հաջորդ խաղարկությունում իրավունք ձեռք կբերի հանդես գալ A լիգայում։ Խմբում վերջին հորիզոնականը զբաղեցնելու դեպքում մեր ընտրանին կնահանջի C լիգա։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ալիեւը չի առարկի Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման հարցում

Հաջորդը

Երեւանի որոշ խաչմերուկներում տեղադրվում են մետաղական արգելապատնեշներ

Առնչվող նյութեր
Դիտել

ՀԿ-ներն առաջարկում են անձնագրի վավերականության ժամկետին առընչվող նախագիծը հանել շրջանառությունից

Մի քանի ՀԿ-ներ առաջարկում են ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետին առընչվող նախագիծը հանել շրջանառությունից։ Այն խնդրահարույց է մի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share