ԱԺ հայտարարության նախագիծն անկատար է․ Արծվիկ Մինասյան

ԱԺ իշխող խմբակցության կողմից ադրբեջանական ագրեսիայի մասին ներկայացրած հայտարարության նախագիծն անկատար է, ամբողջական չէ։ Այս մասին ԱԺ նիստում հայատարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Դրանից ելնելով՝ մենք առաջարկել ենք ոչ մեծ ծավալի, բայց 4 հիմնական կետեր՝ որպես կարևորագույն ուղերձ ոչ միայն միջազգային հանրությանը, այլև մեր քաղաքացիներին, մեզ բոլորիս։ Կարդամ այդ չորս առաջարկները, որոնք մերժվել են։ Առաջինը՝ Ադրբեջանը շարունակում է 44-օրյա պատերազմում ուժի կիրառման իր քաղաքականությունը, որի հակահայկական նպատակներն ամրագրված են մեզ համար անընդունելի թուրք-ադրբեջանական 2021 թվականի հունիսի 11-ի Շուշիի հռչակագրով։ Երկրորդ՝ արձանագրում ենք ՀՀ արտաքին քաղաքականության և բանակի վերականգնման ոլորտներում լիակատար ձախողումը, երրորդ՝ տեղի ունեցող ռազմական գործողությունները վերջնականապես բացահայտեցին, այսպես կոչված, խաղաղության դարաշրջանի քաղաքականության սնանկությունը։ Եվ չորրորդ՝ Ազգային ժողովը գտնում է, որ Ադրբեջանի հետ հետագա բանակցությունները կարող են շարունակվել միայն ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի լիակատար դուրսբերման, հայ ռազմագերիների և այլ ապօրինի պահվող անձանց վերադարձման պայմաններում»,- ասաց Մինասյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ ԱԺ հայտարարությունն ադրբեջանական հարձակման վերաբերյալ

Հաջորդը

Արձանագրված փաստերը ներկայացվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը. ՀՀ ԱՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Կարմիր շուկա համայնքի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակահերթեր է արձակել

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա…
Դիտել

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող երեք անձի մասով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share