ԱԺ-ն ընդունեց Ամանորյա տոների ոչ աշխատանքային օրերի կրճատման մասին օրենքը

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, ըստ որի Ամանորյա տոներին ոչ աշխատանքային օրեր կլինեն դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ և հունվարի 6-ը:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծում կատարվել են փոփոխություններ: Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծով կառավարությունն առաջարկում էր տոներին ոչ աշխատանքային թողնել միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և հունվարի 6-ը: Երկրորդ ընթերցմամբ քննարկման համար գործադիրն առաջարկել է ոչ աշխատանքային օրերի ցանկում ընդգրկել նաև հունվարի 2-ը:

Հիշեցնենք, որ Մայր Աթոռն առաջարկել էր ոչ աշխատանքային օրեր թողնել նաև հունվարի 5-ը՝ որպես Սուրբ Ծննդյան Ճրագալույցի տոնական օր և հունվարի 7-ը՝ որպես մեռելոց հիշատակի օր:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱԺ նիստ. ՈՒՂԻՂ

Հաջորդը

24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում. ՀՀ ՊՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Կատարվել է 2963 թեստավորում, որից հաստատվել է 68 նոր դեպք

Մայիսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 221948 դեպք, որոնցից 211057-նառողջացած, 4392-ը մահվան ելքով: Կորոնավիրուսային…
Դիտել

Հայկական կողմը պետք է հետեւողական լինի. թուրքագետ Անահիտ Վեզիրյան

Մոսկվայում կայացած Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացների հանդիպման ակնկալիքների մասին դեռ վաղ է խոսել: Այս մասին «Ազդագիր»-ին տված հարցազրույցում…
Դիտել

Ոչ Երևանը, ոչ որևէ կառույց պարալիզացված չեն. ՀՀ փոխոստիկանապետ

ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է, որ ընդդիմության ակցիաների համար ոստիկանությունը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share