ԱԺ-ն ընդունեց պայմանագրային զինծառայողների կամավոր ատեստավորման համակարգի ներդրման նախագիծը

Կառավարության հեղինակած երկրորդ ընթերցմամբ քննարկվող ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է պայմանագրային և զինվորական ծառայության գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով ներդնել շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ` «Պաշտպան հայրենյաց»: Ծրագիրը նախատեսում է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության առաջին վեց ամիսը լրանալուց հետո, Կառավարության սահմանված կարգով, պայմանագրային զինվորական ծառայության անցնելու հնարավորություն` ծառայության ժամկետը սահմանելով հինգ տարի: «Ինչպես նաև` պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայությունից ժամկետից շուտ արձակվելիս` նրանց համար սահմանել պատվովճար ստանալու իրավունք: Պատվովճարի չափը նախատեսվում է սահմանել 5 միլիոն դրամ, որն ազատորեն տնօրինվելու է»,- մանրամասնել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Կառավարության հեղինակած ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը քննարկվել է երկրորդ ընթերցմամբ:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով անմիջականորեն մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների համար սահմանել հավելավճար, և դրա հաշվարկումը պայմանավորել այդ զինծառայողների կողմից ատեստավորում անցնելու հանգամանքով: Ատեստավորմանը մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինծառայողները մասնակցելու են կամավոր:

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ օրենսդրական փաթեթի առաջին ընթերցմամբ ընդունման շրջանակում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը ներկայացրել էր առաջարկներ, որոնք չեն ընդունվել: Կառավարության նախաձեռնությամբ օրենքների նախագծերում կատարվել են տեխնիկական լրացումներ և փոփոխություններ:

Խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է դեկտեմբերի 6-ին և 7-ին քննարկված օրենսդրական նախաձեռնությունները:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայկ Գրիգորյանը 75 կողմ ձայնով ընտրվեց ԲԴԽ անդամ

Հաջորդը

Խիստ անհրաժեշտություն է հստակեցնել Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի աշխարհագրական կոորդինատները

Առնչվող նյութեր
Դիտել

Որևէ միջանցքի մասին խոսք լինել չի կարող․ ԱԱԾ տնօրենի տեղակալ

Հայաստանի ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանն այսօր լրագրողներին ասել է, որ Սյունիքով Ադրբեջանին որևէ միջանցք տալու մասին խոսակցություն…
Դիտել

Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը.ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «ԱՆԻ ԵՎ ԵՂԲԱՅՐՆԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կաթնամթերքի արտադրամասի արտադրական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share