ԱԻ նախարարն այցելել է Սյունիքի մարզ

Սեպտմբերի 17-ին ԱԻ նախարարն այցելել է Սյունիքի մարզ:

Գերատեսչության ղեկավարը մարզպետարանում հանդիպում է անցկացրել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ: Քննարկվել են վերջին օրերին Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին առնչվող հարցեր:

Նախարար Ա. Փամբուխչյանը մարզպետին վստահեցրել է, որ մարզային փրկարարական վարչությունը, հրշեջ-փրկարարները պատրաստ են լիարժեք կատարել իրենց առջև դրված խնդիրները, նաև նշել, որ անձամբ ինքը և իր ղեկավարած կառույցն անում են ամեն հնարավոր բան ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը նպաստելու համար:

Այնուհետև, Արմեն Փամբուխչյանը և Ռոբերտ Ղուկասյանն այցելել են Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատ: Նախարարը տեղում ծանոթացել է իրավիճակին, աշխատանքային պայմաններին, զրուցել անձնակազմի հետ, տվել համապատասխան հանձնարարականներ:

Սյունիքի ՄՓՎ հրշեջ-փրկարարական ջոկատի անձնակազմի անդամներից, ինչպես և Վայոց ձորում, Գեղարքունիքում ձևավորվել են մարտական հերթապահություն իրակացնող խմբեր, որոնք ծառայություն են իրականացնում տեղակայման վայրերում:

Նախօրեին նախարար Արմեն Փամբուխչյանն այցելել էր ադրբեջանական հրետակոծությունից վնասված Ջերմուկի ՀՓՋ-ի շենք:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱՀ նախագահը տեսաուղերձով կպատասխանի Արցախի քաղաքացիներին հուզող հարցերին

Հաջորդը

ԱՄՆ դեսպանությունը ներկայացրել է Նենսի Փելոսիի՝ Հայաստան այցի օրակարգը

Առնչվող նյութեր
Դիտել

Մարտի 1-ի բացահայտումն իշխանությունների օրակարգից դուրս չի եկել․Փաշինյան

Մարտի 1-ը բացահայտված է, բայց մեղավորները դեռևս պատժված չեն։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ…
Դիտել

Քաղաքացիական անձանց կողմից զինվորական համազգեստ կրելու համար պատասխանատվություն կսահմանվի

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում և մի շարք այլ օրենքներում…
Դիտել

Լեհաստանն սկսել է արգելափակոցներ կառուցել Ռուսաստանի հետ սահմանին

Լեհաստանն սկսել է արգելափակոցներ կառուցել Ռուսաստանի Կալինինգրադի մարզի հետ սահմանին: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Լեհաստանի փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share