Ալեն Սիմոնյանը աշխատանքային եռօրյա այցով Կատարում է

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային եռօրյա այցով Կատարի Պետությունում է: Հունվարի 24-ին ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Մաջլիս ալ-Շուրայի նախագահ Հասսան բին Աբդուլլա ալ-Ղանիմին:

Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել ալ-Ղանիմին հրավերի եւ ջերմ հյուրընկալության համար:

Կողմերն արձանագրել են հայ-կատարական միջպետական, մասնավորապես, միջխորհրդարանական համագործակցության զարգացման ուղղությամբ իրականացվելիք ծրագրերի անհրաժեշտությունը:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Արաբական աշխարհի հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է:

Անդրադառնալով խորհրդարանական դիվանագիտության կարեւորությանը` կողմերը փաստել են այդ հարցում պատգամավորական բարեկամական խմբերի դերն ու աշխատանքը:

Ալեն Սիմոնյանը մանրամասներ է ներկայացրել հետպատերազմյան իրավիճակից եւ Հայաստանի տարածքային ամբողջականության հանդեպ Ադրբեջանի նկրտումներից:

«Համոզված եմ` հայ-կատարական փոխհամագործակցությունը զարգացման եւ ընդլայնման մեծ ներուժ ունի, եւ ես` որպես ՀՀ Ազգային ժողովի նախագահ, պատրաստ եմ աջակցելու Հայաստան-Կատար փոխշահավետ համագործակցության զարգացմանը` ի շահ մեր եղբայր ժողովուրդների»,- հավելել է նա: Կատարցի գործընկերն անդրադարձել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու անհրաժեշտությանը:

Մտքեր են փոխանակվել տնտեսական համագործակցության շուրջ: Արաբ գործընկերն անդրադարձել է աշխարհում տեղի ունեցող տարաբնույթ պատերազմներին` նշելով, որ իրենց համար անընդունելի են կրոնական եւ ռասայական խտրականության, ագրեսիայի հիմքով մղվող պատերազմները: Կողմերն արձանագրել են, որ դրանց դեմ պայքարում խորհրդարանները մեծ անելիք ունեն:

Ալեն Սիմոնյանը գործընկերոջը պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են Հայաստան-Կատար բարեկամական խմբի ղեկավար Վահագն Ալեքսանյանը, բարեկամական խմբի անդամներ Հասմիկ Հակոբյանը, Տրդատ Սարգսյանը եւ Թագուհի Թովմասյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն ու ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդիպել է Պաշտպանության նախարարի հետ

Հաջորդը

Պուշկինի թունելը փակ է լինելու

Առնչվող նյութեր
Դիտել

Լուկաշենկո. մենք պատրաստվում ենք որպես միասնական բանակ

Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ Բելառուսի և Ռուսաստանի զինված ուժերը վերապատրաստվում են «որպես մեկ խումբ, մեկ բանակ»։ «Կարծում…
Դիտել

Կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց Ձորի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքում սանիտարահիգիենիկ սահմանված նորմերի կոպիտ խախտումներ…
Դիտել

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Պուտինի և Լավրովի նկատմամբ

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի նկատմամբ՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով: Սահմանափակումները…
Դիտել

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի նախագահի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ: Վարչապետը կարևորել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share