Ալեն Սիմոնյանը ներկայացրել է ՀՀ նախագահի հրաժարականի ընթացակարգը

Ազգային ժողովի այսօրվա նիստում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին եւ ներկայացրեց նախագահի հրաժարականի ընթացակարգը։

«ՀՀ Սահմանադրության 142 հոդվածի և ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի առաջին մասի համաձայան՝ հանրապետության նախագահը հրաժարականի դիմում է ներկայացրել։ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 147 հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում համապատասխան պաշտոնատար անձը գրավոր դիումով՝ առաջինը հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահը այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ։ Երկրորդը, հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարի մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում ու հրապարակում է ԱԺ նախագահը։ Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երեկ տեղեկացրել էր, որ որոշել է հրաժարական տալ նախագահի պաշտոնից:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Որոշել եմ հրաժարական տալ Հանրապետության նախագահի պաշտոնից. Արմեն Սարգսյան

Հաջորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 688 նոր դեպք

Առնչվող նյութեր
Դիտել

Արարատ Միրզոյանը և Նիկոլաե Չուկան մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի վերաբերյալ

Ապրիլի 4-ին Բուխարեստում Ռումինիայի վարչապետ Նիկոլաե Չուկան ընդունել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին: Զրուցակիցներն արձանագրել են երկու…
Դիտել

Թուրքիայի և Ուկրաինայի պաշտպանության նախարարները քննարկել են Ուկրաինայից թուրքական օդանավորերի վերադարձի հարցը

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է անցկացրել իր ուկրաինացի գործընկեր Ալեքսեյ Ռեզնիկովի հետ: Այս մասին, ինչպես…
Դիտել

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակներին

Հունիսի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) նախագահ Քերոլին Մուգարին, ԱՀՀ հոգաբարձուների…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share