Ալեն Սիմոնյանի այցը Վրաստան մեկնարկել է 2 երկրների դիվանագիտական հարաբերությունների խորհրդանշական միջոցառմամբ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հրավերով պաշտոնական երկօրյա այցով Վրաստանում է: Այցը մեկնարկել է Վրաստանում ՀՀ դեսպանատան կողմից կազմակերպված Հայաստան-Վրաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի ու հաղորդակցության վարչությունից։ 

Միջոցառմանը հրավիրված են եղել նաեւ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, բարձրաստիճան հյուրեր: ՀՀ ԱԺ նախագահը բացման խոսքում նշել է. «Ուրախ եմ, որ այսօր՝ եղբայրական Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում, նման հիշարժան միջոցառման եմ ներկա: Ուրախ եմ նաեւ, որ այստեղ է իմ լավ բարեկամ եւ գործընկեր Շալվան: Այս տարի լրանում է Հայաստանի եւ Վրաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, սակայն հայ-վրացական համատեղ անցած ճանապարհը, պատմական առնչությունները եւ ավանդույթներն ունեն հազարամյակների պատմություն»: 

Ալեն Սիմոնյանը նշել է, որ միջպետական հարաբերությունների այս երեսուն տարիների ամբողջ ընթացքում գրանցվել են մեծ հաջողություններ, սակայն իրականում երկու ժողովուրդների խոսուն եւ հարուստ մշակութային կապերի թողած հետքը հսկայական է եւ անչափելի: 

Տոնական միջոցառմանը ելույթ է ունեցել նաեւ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին: Շնորհավորելով հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առթիվ` նա նշել է, որ այդ 30 տարիների ամեն րոպեն ու վայրկյանը երկու ժողովուրդների կապերն ավելի են սերտացրել, դիվանագիտական հարաբերություններն առավել ամուր հիմքերի վրա են դրվել:

Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանն անդրադարձել է երկու ժողովուրդների սերտ կապերին եւ միջպետական դինամիկ զարգացող հարաբերություններին:

Միջոցառմանը հնչել են Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի կատարումները:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմն այլևս չի գործում

Հաջորդը

ԱՄՆ-ի նախնական գնահատականները ցույց են տալիս, որ Լեհաստանին հարվածած հրթիռն արձակվել է Ուկրաինայից

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ վարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նուր-Սուլթանում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Այսօր տեղի է ունեցել միջկառավարական խորհրդի նեղ…
Դիտել

Պետությունը պատերազմի մասնակիցների համար զբաղվածության ծրագրեր է առաջարկում

Ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք ստացած և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված նախկին զինծառայողներին աշխատանքի տեղավորած գործատուին պետությունը տրամադրում է…
Դիտել

ՄԻՊ-ը ներկայացրել է Սյունիքի մի քանի համայնքներում փաստահավաք աշխատանքների արդյունքները

Երեկ փաստահավաք աշխատանքներ ենք իրականացրել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան, Շուռնուխ և Բարձրավան գյուղերում, տեղի են ունեցել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share