Ալեսանդրո Սաֆինայի երեւանյան մենահամերգն ու հանդիսատեսի բուռն արձագանքը (լուսանկարներ)

Փետրվարյան ցրտաշունչ Երևանում սիրո երգերով ելույթ ունեցավ մոլորակի ամենահայտնի տենորներից մեկը՝ Ալեսանդրո Սաֆինան: Փետրվարի 13-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայացած համերգի տոմսերը նախատեսվածից արագ էին սպառվել: Լեփ-լեցուն դահլիճը սպասում էր իտալացի երգչի «Սիրո երգեր» խորագրով մենահամերգին:

58-ամյա արտիստը երկրորդ անգամ է այցելում Հայաստան. Երեւանում նրա առաջին համերգը տեղի է ունեցել 2011 թվականի սեպտեմբերին, եւ ինչպես ինքն է հիշում` այն անցել է ջերմ ու մտերմիկ մթնոլորտում:

Աշխարհահռչակ տենորն իր ձայնի հզորությամբ լցրել էր երեւանյան բեմը: Բնականաբար, ամենաբարձր ու հոտնկայս ծափողջույններին նա արժանացավ նաեւ հայերի կողմից սիրված «Luna» երգը կատարելիս:

Խոսելով «Լունա» երգի մասին, որն Ալեսանդրո Սաֆինային համաշխարհային ճանաչում է բերել՝ երգիչը շեշտեց, որ այն իսկապես հաջողված երգ է և փոխել է իր կարիերան, քանի որ մինչ այդ միայն դասական երգեր է կատարել, հետո՝ նաև փոփ ստեղծագործություններ՝ փոխելով համերգների ձեւաչափը:

Սաֆինան երգերը կատարում էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ, դիրիժոր Նիկոլա Սիմոնիի գլխավորությամբ: Երգիչն անմիջական շփվում էր երաժիշտների ու հանդիսականների հետ. «Շնորհակալ եմ, որ կրկին հրավիրել եք: Մեծ հաճույք է լինել այստեղ»,- նշեց նա:

Իտալացի արտիստի հայաստանյան երկրորդ մենահամերգը պակաս ստացված չէր. Նա կատարեց համաշխարհային հիթեր, երգեր` իր երգացանկից, ինչպես նաեւ` հայ հանդիսատեսին ուրախացրեց Շառլ Ազնավուրի «She» եւ Առնո Բաբաջանյանի «Սիրո Նոկտյուրն» երգերի իտալերեն կատարումներով: Վերջինը զուգերգ էր օպերային մեներգչուհի Սիրանուշ Գասպարանի հետ:

Համերգի ավարտին հանդիսատեսի բուռն ծափահարությունների ու ձայնակցությունների ներքո նա երկու անգամ վերադարձավ բեմ, սկզբում կատարելով Ազնավուրի, ապա սպասված «Luna» երգը:

CNN-ը Ալեսանդրո Սաֆինային ճանաչել է աշխարհի փոփ-օպերային թատրոնի երեք խոշորագույն տենորներից մեկը: Նա հանդես է եկել երաժշտական զուգերգերով եւ թողարկել է ձայնագրություններ Էլթոն Ջոնի, Ռոդ Ստյուարտի, Մարիոս Ֆրանգուլիսի, Սումի Յոյի, Սառա Բրայթմանի, Անդրեա Բոչելիի, Խոսե Կարերասի, Բարբարա Հենդրիքսի եւ այլոց հետ: Սաֆինան հաճախակի ելույթ է ունենում Թագավորական ընտանիքի միջոցառումներին եւ համերգներին:

Հեղինակ՝ Ալինա Ստեփանյան

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանական իշխանությունների ատելության քաղաքականությունն ունի 2 հիմնական հենասյուն. Արման Թաթոյան

Հաջորդը

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 16 ավտոմեքենա

Առնչվող նյութեր
Դիտել

Համալսարանի հանդեպ տոտալ անվստահություն է սերմանվում․ ԵՊՀ դասախոս

Վերջին շրջանում բավական բուռն զարգացումներ են տեղի ունենում բարձրագույն ուսումնական հաստատությունների շուրջ։ Այդ իրադարձություններին գումարվեց նաեւ ԲՈՒՀ-երի շենքերի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share