Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը

ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի առաջիկա հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Ընտրանի են հրավիրվել հետևյալ ֆուտբոլիստները`

Դարպասապահներ
Օգնյեն Չանչարևիչ – «Ալաշկերտ»
Արսեն Բեգլարյան – «Ուրարտու»
Ստանիսլավ Բուչնև – «Փյունիկ»

Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան – «Աստանա» (Ղազախստան)
Կամո Հովհաննիսյան – «Աստանա» (Ղազախստան)
Գեորգի Հարությունյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Նաիր Թիկնիզյան – «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Անդրե Չալըշըր – «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)
Ժիրայր Մարգարյան – «Ուրարտու»
Էրիկ Փիլոյան – «Ուրարտու»
Դավիդ Դավիդյան – «Փյունիկ»
Սերգեյ Մուրադյան – «Նոա»
Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»
Ստյոպա Մկրտչյան – ԲԿՄԱ

Կիսապաշտպաններ/ Հարձակվողներ
Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան)
Տիգրան Բարսեղյան – «Սլովան» (Սլովակիա)
Վահան Բիչախչյան – «Պոգոն» (Լեհաստան)
Ժիրայր Շաղոյան – ԲԿՄԱ Սոֆիա (Բուլղարիա)
Լուկաս Սելարայան – «Քոլամբուս Քրյու» (ԱՄՆ)
Արտակ Դաշյան – «Փյունիկ»
Հովհաննես Հարությունյան – «Փյունիկ»
Ուգոչուկվու Իվու – «Ուրարտու»
Վբեյմար Անգուլո – «Ալաշկերտ»
Արթուր Սերոբյան – «Արարատ-Արմենիա»
Հրանտ-Լեոն Ռանոս – «Բորուսիա Մյունխենգլադբախ» (Գերմանիա)
Նորբերտո Բալեկյան – «Բոկա Խունիորս» (Արգենտինա)
Արթուր Միրանյան – «Ալաշկերտ»

Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 8-14-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, որից հետո կմեկնի Ուելս, որտեղ հունիսի 16-ին ուժերը կչափի Ուելսի ընտրանու հետ: Հունիսի 19-ին արդեն Երևանում մեր ընտրանին կխաղա Լատվիայի հավաքականի հետ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ նախագահը ցավակցություն է հայտնել Հնդկաստանում գնացքների բախման կապակցությամբ

Հաջորդը

Ռուսաստանի հետ բանակցությունների համար նախապայման է ուժեղ Ուկրաինան

Առնչվող նյութեր
Դիտել

«Միլանը» տրանսֆերային առաջարկ է պատրաստում Սպերցյանի համար. La Gazzetta dello Sport

Իտալական La Gazzetta dello Sport պարբերականը գրում է, որ Խվիչա Կվարացխելիան իր հրաշալի խաղով Եվրոպական գրանդների սկաուտների ուշադրությունը…
Դիտել

Արցախցի բռնցքամարտիկն աշխարհի առաջնությունում մեկնարկել է հաղթանակով

Իսպանիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում հաղթանակով է մեկնարկել 57 կգ քաշային արցախցի Մանվել Պետրոսյանը։ Ինչպես հայտնում է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share