Ալիևը օգտվելով Փաշինյանի թուլությունից՝ փորձում է որքան հնարավոր է շատ բան կորզել նրանից․ Լեւոն Տեր Պետրոսյան

Ալիևը համոզված է, որ ՀՀ գործող իշխանությունը չի հաղթելու առաջիկա ընտրություններում, և օգտվելով նրա թուլությունից՝ փորձում է որքան հնարավոր է շատ բան կորզել նրանից: Այս մասին ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց Հանրային հեռուստաընկերության եթերում։ Լևոն Տեր-Պետրոսյանի կարծիքով Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցով բացի քաղաքական, խնդրից կա նաև հոգեբանական խնդիր։

«Հոգեբանականն արդեն 30 տարի Ադրբեջանի նվաստացած վիճակն էր: Պարտությունը ծանր բեռ է, մենք նոր ենք պարտվել և դուք զգում եք, թե ինչպիսի հոգեբանական վիճակ է տիրում: 30 տարի, փաստորեն, նրանք պարտված էին ու ծանր հոգեբանական վիճակում էին, նույն բանը, ինչը հայ ժողովուրդն այսօր պահանջում է Նիկոլից, Ադրբեջանի ժողովուրդը տարիներ շարունակ պահանջում էր: Հաղթանակից հետո չեմ հասկանում, թե Ադրբեջանն ինչու է այսպիսի գործողությունների գնում: Հաղթող կողմը, սովորաբար, լինում է մեծահոգի, հաղթողը չի ատում պարտվածին, պարտվածն է ատում հաղթողին. սա պիտի աներ Ալիևը, չարեց»,- ասաց նա:

ՀՀ առաջին նախագահը հիշեցրեց, որ Արցախյան առաջին պատերազմում հայկական կողմի հաղթանակից հետո, երբ երկու կողմն էլ գերիներ ունեին, ինքը միակողմանի որոշել էր, որ Ադրբեջանի գերիներին պետք է վերադարձնի:

«Իմ կողքին Վազգեն Սարգսյանն էր, Սերժ Սարգսյանն էր, ասացին՝ որ իրենք չեն տա, ասացի՝ հանգիստ մնացեք, ես Հեյդար Ալիևին գիտեմ, նույն օդանավով մեր գերիները վերադարձան: Ձեր հարցին ես պատասխանեցի, ուրիշ ավելացնելու բան չունեմ»,- ասաց Լևոն Տեր- Պետրոսյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները չեն կարող տասնյակ տարիներով մնալ խախտված. Արման Թաթոյան

Հաջորդը

ԱՄՆ Հայաստանին եւ Ադրբեջանին հորդորում է հնարավորին կերպով արագ վերադառնալ առարկայական բանակցությունների

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախում ռուս խաղաղապահներն անցկացրել են «Ընտանիքի պատմություն՝ Հաղթանակի պատմություն» ակցիան

Ռուս խաղաղապահներն Արցախում անցկացրել են «Ընտանիքի պատմություն՝ Հաղթանակի պատմություն» ակցիան՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 76-ամյակին:  Ինչպես հայտնում…
Դիտել

ԶՈՒ ԳՇ պետն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ապրիլի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ…
Դիտել

Դատախազությունը՝ Մհեր Սահակյանին անձեռնմխելությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին կետի, 2023 թվականի…
Դիտել

Կասեցվել է հացի 3 արտադրամասի գործունեություն

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատերեր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share