Ալիևի լպիրշ պահվածքին որևէ մեկը պատասխան տալո՞ւ է, թե՞ ոչ. Նորիկ Նորիկյան

Ես դիմում եմ Նիկոլ Փաշինյանին. Ալիևի լպիրշ պահվածքին որևէ մեկը պատասխան տալո՞ւ է, թե՞ ոչ։ Այս մասին «Ֆեսյբուքում» գրել է «Արդար Հայաստան» կուսակցության առաջնորդ Նորիկ Նորիկյանը։

«Անգամ եթե մենք դառը պարտություն ենք կրել 2020թ. արցախյան աղետալի պատերազմում, դա չի նշանակում, որ Ադրբեջանի նախագահը պետք է իրեն պահի այս աստիճան ցինիկ ու լկտի։

Հայաստանի ու Արցախի և ոչ մի նախագահ երբեք այսպես քամահրանքով ու նվաստացնող շեշտադրումներով չեն խոսել Ադրբեջանի որևէ նախագահի ու իշխանության հասցեին՝ կլիներ դա Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը, 2-րդ նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը, 3-րդ նախագահ Հեյդար Ալիևը, թե անգամ այսօրվա նախագահ Իլհամ Ալիևը։

Թեև պետք է ընդգծել, որ այդպես խոսելու շատ ավելի հիմնավոր պատճառ և իրավունք են ունեցել։

Կներեք՝ ո՞վ է այս դուրսպրծուկը, որ պետք է այսպես խոսի իմ պետության ու բանակի, իմ երկրի իշխանության ու իմ երկրի որևէ քաղաքական ուժի մասին, անկախ նրանից, թե մեզանից յուրաքանչյուրն ինչ վերաբերմունք ունենք նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ։

Ո՞վ է այս ինքնակայացման բարդույթով տառապող մարդը, որ պետք է այսպես պարբերաբար հոխորտա ու մնա անպատասխան։

Այս մարդու պահվածքը խոսում է այդ պետության ու հասարակության՝ խաղաղության, բարի դրացիության, հաշտության ու հարևանության նկատմամբ ունեցած ընկալումների մասին։

․․․Ալիևի լպիրշ պահվածքին որևէ մեկը պատասխան տալո՞ւ է, թե՞ ոչ։

Ես դիմում եմ Նիկոլ Փաշինյանին․ Այո՛, մեզ խաղաղություն է անհրաժեշտ, այո՛, Հայաստանը պետք է հավասարակշռված ու սթափ որոշումներ կայացնի այս բարդ ժամանակահատվածում ու փորձի իրատես քաղաքականության միջոցով հասնել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը, միաժամանակ կարգավորի Թուրքիայի հետ հարաբերությունները։

Սակայն սա չի նշանակում, որ պետք է մշտապես հանդուրժել Ադրբեջանի նախագահի պարբերական նվաստացումներին ու մեր ազգային արժանապատվությունը նսեմացնող վարքագծին։

Ես ակնկալում եմ, որ պաշտոնական Երևանը շատ կոնկրետ, հստակ ու համարժեք կարձագանքի Ալիևի բարբաջանքներին։

Պարտություն չի նշանակում ստորացում, նվաստացում ու ազգային արժանապատվության ոտնահարում»,- գրել է Նորիկյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև կարևոր հանդիպում է տեղի ունեցել. Տոյվո Կլաար

Հաջորդը

Իսրայելի ԱԳ նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախում հանգիստ է եղել

Ռուսաստանի խաղաղապահները շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղում: 27 դիտակետերում ռուս խաղաղապահները իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում են իրականացնում: Արցախում…
Դիտել

Էրդողանը վստահ է՝ ընտրությունների երկրորդ փուլում կհաղթի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վստահ է մայիսի 28-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլում իր հաղթանակի մեջ։ Այս…
Դիտել

Արցախի ԱԺ նախագահի կոչը միջազգային կառույցներին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը կոչով է դիմել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի  գլխավոր տնօրեն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share