Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին վերածնվում է

Լոռու մարզի՝ Ախթալա քաղաքի, Սուրբ Երրորդություն եկեղեցում կատարվեց պատարագ:
Օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ՝ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի, Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին վանքում, Ախթալայի և տարածաշրջանի հոգևոր հովվի՝ Տեր Հեթում քահանա Թարվերդյանի, քահանայական ձեռնադրության և օծման 10-ամյակին տեղի ունեցավ հոգևոր համերգ:

Երբ Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցին կարելի էր ասել մատնված էր անուշադրության, թվում էր, որ այլևս հույս չկա, ևս մի քանի տարի և ամեն բան պիտի կորսվի։ Տեր Հեթում քահանայի գործունեության շնորհիվ վանքը վերագտավ հույսի ու փրկության ճանապարհը։

Երիտասարդ, ավյունով լի, քահանայի ջանքերի շնորհիվ եկեղեցին լցվեց հավատացյալներով։

Նշենք նաև, որ եկեղեցու գմբեթին տարիներ շարունակ խաչ չի եղել, սակայն Տեր Հեթում քահանայի ջանասիրության և մի շարք բարերարների հովանավորությամբ՝ տեղադրվեց գմբեթի խաչը։

Հոգևոր համերգով ներկայացան՝ Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու և կամերային երգչախումբը, ելույթ ունեցան նաև՝ Շնող գյուղի պարային համույթի սաները:

Միջոցառմանը ներկա էին հոգևորականներ, տեղի բնակիչներ և զբոսաշրջիկներ։

Հեղինակ՝ Մարինկա Ալեքսանյան

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մեծ ընտանիքների փոքր բիզնեսը

Հաջորդը

Կրկնօրինակների սևագրերն են․ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հայտարարությունը

Առնչվող նյութեր
Դիտել

Նիկոլ Փաշինյանի, Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, Էնթոնի Բլինքենի և Ժոզեպ Բոռելի հայտարարությունները

Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի համատեղ հանդիպումից առաջ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր…
Դիտել

Ադրբեջանը հրետանային միջոցներից կրակ է բացել Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական…
Դիտել

Պարզաբանում դատապարտյալ Նարեկ Սարգսյանի՝ «Սևան» ՔԿՀ տեղափոխման վերաբերյալ

2023 թվականի մարտի 30-ին «Հրապարակ» օրաթերթում զետեղվել է «Ինչու է Նարեկ Սարգսյանը տեղափոխվել «Սևան» ՔԿՀ» վերտառությամբ հոդված: Վերոնշյալ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share