ԱԽ քարտուղարը Գերմանիայում մի քանի հանդիպումներ է ունեցել

Նոյեմբերի 29-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԳԴՀ կանցլերի արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով խորհրդական Յենս Պլյոտների, ԳԴՀ ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների, ԳԴՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Միջին Ասիայի հարցերով քաղաքական տնօրեն Մաթիաս Լյութենբերգի հետ: Քարտուղարը նաև հանդիպումներ է ունեցել ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:

Կողմերը քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը: ԱԽ քարտուղարը ներկայացրել է մեր տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերները և ընդգծել դրանց հանգուցալուծմանն ուղղված ՀՀ տեսակետներն ու ջանքերը:

Ա. Գրիգորյանը ողջունել է Գերմանիայի կառավարության կողմից կայացված որոշումը, ըստ որի Հայաստանը ներառվել է Տնտեսական և միջազգային համագործակցության դաշնային նախարարության՝ մինչև 2030 թվականի բարեփոխումների ռամավարության մեջ:

Հանդիպումների ընթացքում հայ-գերմանական երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցերի շուրջ ծավալվել են անկեղծ զրույցներ:

Բարձր գնահատելով քաղաքական ներկայիս շփումները՝ հանդիպման մասնակիցները պայմանավորվել են առավել զարգացնել երկխոսությունը բարձր և բարձրագույն մակարդակներում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կայացել է ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի և միջազգային գործակցության մշտական հանձնաժողովի արտահերթ առցանց նիստը

Հաջորդը

ԱՆ-ն 1 միլիարդ 300 միլիոն դրամ է հատկացրել վիրավոր զինծառայողների վերականգնողական բուժման համար (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

Կախովկայի ՀԷԿ-ի փլուզումը աղետալի հետեւանքների է հանգեցնելու. ՄԱԿ

Ըստ բրիտանական BBC գործակալության՝ ՄԱԿ-ի Հումանիտար օգնության հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Մարտին Գրիֆիտսը հայտնել է, որ Կախովկայի ՀԷԿ-ում…
Դիտել

Արցախի կառավարությունը բնակելի տան կառուցման համար անհատույց ֆինանսական աջակցություն կտրամադրի

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր տեղեկացրել է, որ բնակելի տան կառուցման համար պետությունը տրամադրելու է մինչև հինգ միլիոն…
Դիտել

Գետառի վրա կկառուցվի ջրերի մաքրման կայան

Գետառի վրա ջրերի մաքրման կայանի կառուցման բնապահպանական ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2023 թվականին։ Որոշումը միաձայն ընդունվեց Երևանի ավագանու…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share