ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղարի հետ

Հունիսի 16-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Բելառուսի Հանրապետության ԱԽ պետական քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչի հետ, ով Երևանում է ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-բելառուսական համագործակցության օրակարգին, մասնավորապես՝ երկկողմ համագործակցությանը ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ շրջանակներում:

Զրուցակիները քննարկել են երկկողմ հարաբերությունները զարգացնելու ուղիները և դրանց հեռանկարները: Բելառուսի ԱԽ պետական քարտուղարն ընդգծել է Մինսկի պատրաստակամությունը՝ ընդլայնելու երկու երկրների միջև տնտեսական ապրանքաշրջանառության ծավալները։

Հանդիպման վերջում Բելառուսի ԱԽ պետական քարտուղարն Ա․ Գրիգորյանին պաշտոնական այցով հրավիրել է Բելառուսի Հանրապետություն։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Քարֆուր» սուպերմարկետներում հայտնաբերվել և ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք

Հաջորդը

Ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցը քննարկվում է. Արթուր Հովհաննիսյան

Առնչվող նյութեր
Դիտել

Առաջնագծում իրադրության փոփոխություն չկա. ՊՆ խոսնակ

Գլխավոր շտաբի պետի՝ առաջնագծի վերաբերյալ ներկայացրած իրավիճակից հետո իրադրության որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: Լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հարցին, թե Ջերմուկից…
Դիտել

Վահան Քերոբյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share