ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մանրամասներ է հայտնել

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մանրամասներ է հայտնել, թե Մոսկվայում կայանալիք երկրորդ հանդիպմանը ինչ են քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովները։

«Օրակարգում լինելու են սահմանազատմանը և սահմանագծմանը վերաբերվող հարցեր։ Քննարկվելու է, թե ինչպես ենք շարունակելու առաջ գնալ այս գործընթացում։ Ինչ վերաբերվում է հանդիպման օրվան և ժամին, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից հայտարարություն կլինի»,- Լրագրողների հետ ճեպազրուցի ժամանակ ասաց Գրիգորյանը։

Ըստ Արմեն Գրիգորյանի՝ բոլոր հարցերը միջգերատեսչական քննարկումներ են անցնում, և բանակցությունների գնալուց առաջ աշխատանքային խումբը պատրաստություն է անցնում:

«Եթե աշխատանքային խմբի անդամը նախարարի տեղակալ է, դա չի նշանակում, որ նախարարության այլ աշխատակիցներ չեն մասնակցում գործընթացի նախապատրաստմանը։ Թվաքանակի հետ կապված ես որևէ խնդիր չեմ տեսնում»,- ասաց Գրիգորյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մանրաձկան որսի կանխարգելմանն ուղղված միջոցառումները շարունակվում են

Հաջորդը

Քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտի տվյալների բացահայտումների թվայնացման ծրագրերի ստեղծման աշխատանքները

Առնչվող նյութեր
Դիտել

ԱԺ-ն համաձայնություն է տվել գլխավոր դատախազի միջնորդագրերին

Ազգային ժողովը գաղտնի քվեարկությամբ համաձայնություն է տվել պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին ՀՀ գլխավոր դատախազ…
Դիտել

Սահմանային խախտումներ Մարտունու և Մարտակերտի շրջաններում. ԱՀ ՆԳՆ

Նոյեմբերի 25-ին ժամը 11:55-ին Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի բնակիչ Ս. Գրգորյանը ոստիկանության շրջանային բաժնի նույն համայնքի բաժանմունք…
Դիտել

Հայաստան կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան․ ՀՀ ԱԳՆ

Հոկտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետություն կժամանի Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան: Հոկտեմբերի 3-ին ՀՀ ԱԳՆ-ում…
Դիտել

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի կառավարության հետ այսօրվա հարցուպատասխանին

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի կառավարության հետ այսօրվա հարցուպատասխանին։ Ընդդիմադիր խմբակցությունը չի մասնակցում նա ԱԺ այս պահին ընթացող…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share