Ակնհայտ է, որ բանակում մեծ փոփոխություններ են իրականացվում․Ալեն Սիմոնյան

Հայաստանի զինված ուժերում մեծ փոփոխություններ են իրականացվում՝ սկսած օրենսդրական նախաձեռնություններից, վերջացրած կադրային փոփոխություններով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Անդրադառնալով Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի՝ սահմանային իրավիճակի վերաբերյալ հայտարարությանը, որում նա նշել էր, որ Ադրբեջանը փորձում է լեգիտիմ հիմքեր ստեղծել սահմանին սադրանք նախապատրաստելու համար, Սիմոնյանը ասաց, որ Ադրբեջանը մշտապես իր գործելաոճը ունեցել է, մշտապես դրանք օգտագործել է բանակցությունների ընթացքում, բայց ի հեճուկս այն բոլոր կանխատեսումների, թե այսօրվա իշխանությունները չեն կարող և չեն կարողանալու բանակցել, բանակցային գործընթացը շարունակվում է։

Ազգային ժողովի նախագահը ընդգծեց՝ Հայաստանը հետամուտ է լինելու խաղաղության գործընթացին։

«Հայաստանի քաղաքացին և մենք գտնում ենք, որ պետք է առաջնայինը լուծենք անվտանգության հարցերը, իսկ անվտանգության հարցերը երկու ձևով են լուծվում՝ հարևան երկրների հետ խաղաղություն հաստատելով և ուժեղ բանակ ունենալով։

Օրենսդրական նախաձեռնություններով, կադրային մեծ փոփոխություններով առաջ ենք գնալու բանակը զարգացնելու ուղղությամբ: Ի դեպ, մինչև պատերազմը հաճախ ասում էին, որ բանակը գլխատել են և այլն, բայց նման բան չի եղել։ Հիմա ակնհայտ է դառնում, որ բանակում մեծ փոփոխություն կան։ Ես կարող եմ ասել, որ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը իր աշխատանքը կատարում է բավականին հաջող»,- ասաց Սիմոնյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երիտասարդ բռնցքամարտիկները 4 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

Հաջորդը

Երիտասարդի կողմից իր և տատի առողջությանն անզգուշությամբ վնաս պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Առնչվող նյութեր
Դիտել

Առաջնագծում իրադրության փոփոխություն չկա. ՊՆ խոսնակ

Գլխավոր շտաբի պետի՝ առաջնագծի վերաբերյալ ներկայացրած իրավիճակից հետո իրադրության որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: Լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հարցին, թե Ջերմուկից…
Դիտել

Ալեքսան Մինասյան. Մենք դասեր չքաղեցինք (տեսանյութ)

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հիմնադիր Ալեքսան Մինասյանը մեկնաբանելով սահմանային վերջին իրադարձությունները ասում է, որ մենք դասեր չենք…
Դիտել

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի առանձնազրույցը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին: Առանձնազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ գործակցությանը…
Դիտել

Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիքերի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է ԵԱՀԿ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share