ԱՀ Մարտունու շրջանը ապահովված է էլեկտրաէներգիայով

Մարտունու շրջանն արդեն ապահովված է շուրջօրյա, որակյալ և անխափան էլեկտրաէներգիայով: Այս մասին տեղեկացնում է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

Մինչև 44-օրյա պատերազմը Մարտունու շրջանի էլեկտրամատակարարումն իրականացվում էր 110/35/10 կՎ լարման «Շուշի» Ե/կ-ից «Կարմիր Շուկա» 35 կՎ ՕԳ-ով: Պատերազմի հետևանքով «Կարմիր Շուկա» 35 կՎ ՕԳ-ի զգալի հատվածներ մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ, ինչը հնարավոր չէ վերականգնել հասկանալի պատճառներով:

Էլեկտրասնուցումը ժամանակավոր վերականգնելու համար անհրաժեշտություն է առաջացել հրատապ կառուցելու երեք ուղղություններով 10 կՎ ՕԳ-եր, որը կապահովեր որակի ցածր ցուցանիշներով էլեկտրաէներգիա: Խնդրին արմատական լուծում տալու , ինչպես նաև շրջանում հուսալի, անխափան և որակյալ էլեկտրաէներգիա ապահովելու նպատակով կառուցվել է 41 կմ երկարությամբ «Մարտունի» 35 կՎ նոր ՕԳ, որը սնվում է 110/35/10 կՎ լարման «Ստեփանակերտ» Ե/կ-ից:

Կարմիր Շուկա ենթաշրջանի էլեկտրասնուցումը վերականգնելու համար կառուցվել է 15 կմ երկարությամբ «Կարմիր Շուկա» 35 կՎ ՕԳ-ի հատվածը, որը սնվում է «Մարտունի» 35/10 կՎ լարման Ե/կ-ից:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով

Հաջորդը

Շարունակվում են ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքները

Առնչվող նյութեր
Դիտել

Ոսկեպար-Նոյեմբերյան միջպետական ավտոճանապարհը բաց է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ին Մ-16 (Մ-4)-Ոսկեպար-Նոյեմբերյան-(Մ-6) միջպետական ավտոճանապարհի 40-րդ կիլոմետրին (մուտք Նոյեմբերյան) «Լևոն Երկրորդ»…
Դիտել

Տնտեսական աճի 6.5 տոկոս կանխատեսումն ամենայն հավանականությամբ չի իրականանա. Տիգրան Խաչատրյան

2021-ի համար տնտեսական աճի 6.5 տոկոս կանխատեսումն ամենայն հավանականությամբ չի իրականանա, պետությունն այս պահի դրությամբ ակնկալում է, որ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share