Աղջիկ երեխաները մեր կյանքը լցնում են վառ գույներով․ Արման Թաթոյան

ՄԻՊ Արման Թաթոյանը հաղորդագրություն է տարածել աղջիկ երեխաների օրվա կապակցությամբ

«Աղջիկ երեխաները մեր կյանքը լցնում են վառ գույներով ու երջանկությամբ, տալիս են կյանքի դժվարությունները հաղթահարելու անսպառ մոտիվացիա։Չպետք է թույլ տանք, որ մեր աղջիկ երեխաները դառնան մեր թվացյալ վախերի զոհը, որ մեր կարծրատիպերի պատճառով ձախողվի նրանց կյանքի ճանապարհը:Սա աղջիկ երեխաների այս միջազգային օրվա սկզբունքային նշանավորում է: Պետք է նրանց համար ստեղծենք հավասար պայմաններ, հնարավորություն տանք աղջիկ երեխաներին մասնակցել իրենց վերաբերող որոշումների կայացմանը:

Սեռով պայմանավորված հղիության ընդհատումները, կրթությունից դուրս մնալը, բռնության ենթարկվելու արատավոր երևույթները պետք է ամբողջությամբ դուրս մղվեն մեր հասարակությունից։ Պետք է գիտակցենք, որ մեզանից յուրաքանչյուրն ունի իր բաժին պատասխանատվությունը այս բոլոր հարցերում»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Չպատվաստված կամ չթեստավորված աշխատողները աշխատավարձ չեն ստանա, նաև՝ կազատվեն աշխատանքից

Հաջորդը

Նոյեմբերի 1-ից շուն և կատու պահող քաղաքացիները պետք է պարտադիր հաշվառեն կենդանիներին

Առնչվող նյութեր
Դիտել

Մարդիկ կարող են խուսափել Հայաստանի տարածքով ապրանքներ ներմուծելուց․ Բաբկեն Թունյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հուսով է, որ Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակը արագ կկարգավորվի, հակառակ…
Դիտել

Կունենանք Պարսից ծոց-Սև ծով ամենաարդյունավետ երկաթուղային հաղորդակցությունը․Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստին հանդես է եկել ելույթով:…
Դիտել

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահի հետ

Հունվարի 26-ին պաշտոնական այցով Լյուքսեմբուրգում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ…
Դիտել

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 21. 2 հա տարածքում բռնկված հրդեհները

Հուլիսի 30-ից օգոստոսի 2-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 33 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share