Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել Արցախի նախագահի և ԱՀ ԱԺ պատվիրակության հետ

Սեպտեմբերի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և ԱՀ Ազգային ժողովի պատվիրակության հետ:

Քննարկվել են ստեղծված իրավիճակում Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները, վերջին օրերի Ադրբեջանի ոտնձգությունները և առկա գոյաբանական սպառնալիքները։

Հանդիպմանն ընդգծվել է անհրաժեշտությունը ազգային ողջ ներուժի համախմբման և համահայկական միասնական ջանքերի գործադրման ի նպաստ ստեղծված դժվարին իրավիճակի հանգուցալուծման և կայուն խաղաղության վերահաստատման։

Հանրապետության նախագահը և Արցախի խորհրդարանականները կարևոր են նկատել պետություն-եկեղեցի գործակցությունը, մասնավորապես այս օրերին Հայ Առաքելական եկեղեցու առաքելությունը ազգային միասնականության ամրապնդման գործում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Արցախի թեմի գործունեությանը և հոգևոր կյանքի զորացմանն ուղղված ծրագրերին և այդ համատեքստում պետության անելիքներին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մեզ բոլորիս անհանգստացնում է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացումը. Պուտինը՝ Ալիևին

Հաջորդը

Ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը լայնամասշտաբ էսկալացիայի մտադրություն չեն ունեցել. Ալիև

Առնչվող նյութեր
Դիտել

Բայդեն․ Իրանի գործողություններն օգուտ չեն բերում բանակցություններին

Ուրանի հարստացման Իրանի գործողություններն օգուտ չեն բերում Իրանի միջուկային ծրագրի հարցով Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ բանակցություններին: Այս…
Դիտել

Արցախում հրադադարի խախտման հետևանքով կա մեկ վիրավոր․ ԱՀ ՊՆ

Սեպտեմբերի 13- ին ժամը 12։15֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը Նոր Շենի ուղղությամբ խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք ։…
Դիտել

Արցախում վիրավորվել է 3 սակրավոր

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամի սակրավորները օգոստոսի 11-ին Արցախի Հանրապետության Մարտունու…
Դիտել

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 76 նոր դեպք

Հունիսի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223460 դեպք, որոնցից 214857-ն` առողջացած, 4478-ը` մահվան ելքով:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share