Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Աշոտ Մինասյանի Պաշտպանության խորհրդի ներկայացուցիչներին

Հունվարի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Սյունյաց թեմի Թեմական Խորհրդի ատենապետ, «Սիսական» ջոկատի հրամանատար, գնդապետ Աշոտ Մինասյանի Պաշտպանության խորհրդի ներկայացուցիչներին՝ առաջնորդությամբ Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տ. Մակար վարդապետ Հակոբյանի:

Խորհրդի ներկայացուցիչները Նորին Սրբությանը ներկայացրել են կալանքի մեջ գտնվող տիար Աշոտ Մինասյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման իրավական գործընթացների մանրամասները՝ մտահոգություն արտահայտելով նրա առողջական վիճակի և կալանքի մեջ գտնվելու անհամատեղելիության առնչությամբ:

Նորին Սրբությունը, բարձր գնահատանքով անդրադառնալով տիար Մինասյանի հայրենանվեր ու եկեղեցասեր գործունեությանը, միաժամանակ արձանագրել է, որ Եկեղեցին զերծ է մնում իրավական գործընթացներին միջամտություններից։

Մայր Աթոռի սպասումն է, որ դատավարական գործընթացները իրականացվեն անաչառության ու բազմակողմանիության սկզբունքներով և նկատի առնվի նրա առողջական վիճակը:

Նորին Սրբությունը նաև գնահատանք է հայտնել Պաշտպանության խորհրդին իրենց մարդասիրական նախաձեռնության համար։

Հանդիպմանը Ամենայն Հայոց Հայրապետն անդրադարձ է կատարել երկրի առջև ծառացած մարտահրավերներին և տիրող իրավիճակին՝ աղոթելով, որ Տիրոջ օրհնությամբ ու համազգային ջանքերով հաղթահարվեն մեր ժողովրդին հուզող խնդիրները։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

2021թ. էականորեն աճել է մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծով դիմում-բողոքների թիվը

Հաջորդը

ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները՝ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու մասին (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումները կքննեն հուլիսի 9-ին

Սահմանադրական դատարանը հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող 4 քաղաքական ուժերի դիմումները կքննարկի հուլիսի 9-ին։ Հաշվի…
Դիտել

Սուրեն Պապիկյանն ու Սերգեյ Շոյգուն պայմանավորվածություն են ձեռք բերել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել իրադրության կայունացման ուղղությամբ

Սեպտեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հետ:…
Դիտել

Ռուսաստանը պատասխանել է Ադրբեջանին. Ղարաբաղում «Իսկանդեր» հրթիռներ չեն արձակվել

Ադրբեջանը «Իսկանդեր-Մ» հրթիռների մասին պատասխանով Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից նամակ է ստացել,  սակայն բավարարված չէ գերատեսչական այդ պատասխանով:  Ադրբեջանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share