Ամենայն հավանականությամբ, կուլիսների հետևում կա գործընթաց. Տիգրան Աբրահամյան

ՀՀ իշխանության լռության պահպանումը մեծ թվով հարցեր է առաջացնում։ Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանին ուղղված 5 կետանոց առաջարկի մասին հայտարարությանը՝ «Ֆեյսբուքում» գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Հայաստանին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված 5 կետանոց առաջարկ է ուղղվել։ Դրանցից մեկը վերաբերվում է սահմանների դելիմիտացիա/դեմարկացիայի գործընթացին, իսկ մյուս կետերի վերաբերյալ ադրբեջանցի դիվանագետը մանրամասներ չի հաղորդել։Հայաստանի իշխանությունն այս առաջարկի վերաբերյալ որևէ տեղեկություն չի փոխանցել, չի պարզաբանել, հայ հասարակությանն իր մոտեցումների մասին ոչինչ չի հայտնել։

Եթե Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունը՝ ՀՀ-ին փոխանցվող առաջարկի վերաբերյալ, համապատասխանում է իրականությանը, ապա դրա վերաբերյալ ՀՀ իշխանության լռության պահպանումը մեծ թվով հարցեր է առաջացնում։

Ամենայն հավանականությամբ, կուլիսների հետևում, Ադրբեջանի ու Հայաստանի միջև կա կամ եղել է գործընթաց, որի ընթացքն իր ազդեցությունն է թողել այս օրերին Արցախում նկատվող իրադարձությունների, մասնավորապես, կտրուկ լարման վրա։

Այս առաջարկների անհապաղ հրապարակումը կարևոր է հենց այն պատճառով, որ շատ բան կբացահայտի ՀՀ և Արցախի շուրջ ստեղծված իրադրության և ադրբեջանական հավակնությունների մասին»,- գրել է Տիգրան Աբրահամյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանցիները Արցախի ԱԺ էջով բնակչության դեմ ուղղված սպառնալիքներ են տարածվել

Հաջորդը

Ադրբեջանը ցանկանում է հայաթափել Արցախը. Արտակ Բեգլարյան

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախում օրվա ընթացքում պայթյունների ձայներ են լսվելու․ ԱՀ ՆԳ նախարարություն

Արցախի հանրապետության ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր հանրապետության տարածքից հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են…
Դիտել

Հայաստանը պիտի առավել հասկանալի լինի աշխարհին. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թաքտրոնում ներկա են…
Դիտել

Նման կոնտեքստում ասված այլանդակությունը ողջունելը՝ անթույլատրելի է․ Ստյոպա Սարֆարյանը ԱՄՆ պետքարտուղարի խոսնակի հայտարարության մասին

ՄԱՀՀԻ տնօրեն Ստյոպա Սաֆարյանն անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերի հայտարարությանը․ «Մի փոքր ավել, քան մեկ օր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share