Ամերիկյան բիզնեսների հաջողությունը մեր շուկայում կարևոր է․ Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մարտի 23-ին մասնակցել է Երևանում անցկացվող՝ Ամերիկայի Առևտրի Պալատի տարեկան ընդհանուր ժողովին:

Փոխվարչապետը Կառավարության և անձամբ իր անունից ողջունել է ներկաներին և հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Նախևառաջ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի բոլոր անդամներին արդյունավետ և օգտակար աշխատանքի համար: Տարածաշրջանային բարդ զարգացումների արդյունքում ստեղծված ամենատարբեր տնտեսական մարտահրավերները մենք կարողանում ենք հաղթահարել շնորհիվ մեր մասնավոր հատվածի ամենօրյա նվիրված աշխատանքի:

Ամերիկայի Միացյալ Նահանգները մեր երկրի առանցքային գործընկերներից է: Ամերիկյան բիզնեսների հաջողությունը մեր շուկայում մեծապես կարևոր է թե՛ մեր երկկողմ հարաբերությունների խորացման առումով, թե՛ Հայաստանի տնտեսության կայուն զարգացման համար, և թե՛ Հայաստանում բիզնես մշակույթի շարունակական բարելավման տեսանկյունից:

Այս համատեքստում չեմ կարող չընդգծել Պալատի դերը, որը Կառավարության և ամերիկյան բիզնես համայնքի միջև իրապես կապող հարթակ է դարձել: Ավելին, Պալատն ակտիվորեն ներգրավված է Կառավարության բարեփոխումների քննարկումներում և առանցքային մասնակցություն ունի ներդրումային միջավայրի բարելավմանն ու տնտեսության զարգացմանն ուղղված մեր քաղաքականությունների մշակման գործում:

Կարևորելով ավանդաբար ձևավորված մեր արդյունավետ համագործակցությունը՝ ցանկանում եմ ընդգծել, որ Կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ բիզնեսի համար բարենպաստ միջավայր ստեղծելու իր հանձնառությանը և մշտապես բաց և պատրաստ է լինելու քննարկել ձեր կողմից մատնանշված ցանկացած խնդիր»:

Եզրափակելով խոսքը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն արդյունավետ աշխատանք է մաղթել Ամերիկայի Առևտրի Պալատի տարեկան ընդհանուր ժողովին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Այս տարի Երևան քաղաքում առնվազն 50 կմ ճանապարհ կկառուցվի

Հաջորդը

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ նախագահին

Առնչվող նյութեր
Դիտել

Ուկրաինայում վիրավորված և սպանված ռուսների ոչ պաշտոնական թիվը կազմում է մոտ 110 հազար

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) մեղադրել է ՌԴ ՊՆ-ին «Ուկրաինայում կրած կորուստները թաքցնելու մեջ»։ Ըստ New York Times-ի՝…
Դիտել

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Բանակի օրվա առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և…
Դիտել

Հրամանատարի տեղակալը հրապարակավ բռնություն է գործադրել զինծառայողի նկատմամբ, որից հետո վերջինս ինքնասպանություն է գործել

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 523-րդ հոդվածի 1-ին մասի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share