ԱՄՀ ներկայացուցչի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսության զարգացման ուղղությունները

Օգոստոսի 20-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի տարածաշրջանային նոր ներկայացուցիչ Մեհդի Ռայիսիի հետ։

Քննարկվել են Հայաստանի տնտեսության զարգացման ուղղությունները։ Անդրադառնալով ՀՀ կառավարության գործունեության նոր ծրագրին` Մեհդի Ռայիսիին հետաքրքրվել է ծրագրում նախանշված առաջնահերթություններով։ Նախարար Քերոբյանը ներկայացրել է կառավարության ծրագրի տնտեսական հատվածը և նշել, որ կառավարության նոր ծրագիրն ուղղված է տարածաշրջանում մեր երկրի առջև կանգնած մարտահրավերների հաղթահարմանը։ Նա նաև տեղեկացրել է, որ նոր ծրագրով նախատեսվում է ձևավորել ներդրումների վրա հիմնված տնտեսություն։

Նախարարը խոսել է նաև տնտեսության կառուցվածքային փոփոխությունների մասին՝ ընդգծելով հողային, ջրային և անշարժ գույքի ոլորտներում նախատեսվող բարեփոխումների իրականացումը։ Նախարարը նշել է, որ առավել մեծ ուշադրություն է դարձվելու արտադրողականության բարձրացման վրա, ինչը ենթադրում է մոդերնիզացմանը և թվային վերափոխմանը միտված քայլեր։

Վահան Քերոբյանը նաև նշել է այն ուղղությունները, որոնք անհրաժեշտ է զարգացնել, դրանք են՝ մետաղագործությունը, քիմիական արդյունաբերությունը, դեղագործությունը, առողջապահությունը, թեթև արդյունաբերությունը։ Նա շեշտել է առողջապահական ապահովագրական համակարգի ներդրման անհրաժեշտությունը և ՀՆԱ-ում ՓՄՁ տեսակարար կշռի ավելացումը՝ մինչև 55 տոկոս։

Քննարկվել է նաև Հայաստանի՝ հանրային ներդրումային ծրագրերի տվյալների բազայի հարցը։ Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում և հույս հայտնել, որ մինչև տարեվերջ համակարգը կներդրվի։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հետագա համագործակցության հեռանկարները։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կարևորվել է հիփոթեքային վարկի սպասարկման՝ եկամտային հարկի գումարների վերադարձման ավտոմատացված համակարգի ներդրումը (տեսանյութ)

Հաջորդը

Չինաստանի ԱԳ նախարար Վանգ Յին շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին

Առնչվող նյութեր
Դիտել

Թուրքիան Սիրիայի հարցում խաղաղության է ձգտում

ԱՄՆ-ում պաշտոնական այցով գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնաբանել է Սիրիայում տիրող իրավիճակը և սիրիական ճգնաժամի հնարավոր հանգուցալուծման…
Դիտել

Արարատ Միրզոյանն ու Ռուբեն Ռուբինյանը հրավեր են ստացել՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին

Ինչպես նախորդ 25-30 տարիների ընթացքում, այնպես էլ այսօր Հայաստանը կարծում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանները պետք…
Դիտել

ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Լաչինի միջանցքի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստում Մեքսիկայի դիրքորոշումը

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 18-ին ընդունել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Բերենիսե…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share