Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) 650 միլիարդ դոլար է հատկացրել համաշխարհային տնտեսությունը վերականգնելուհամար, որը տուժել է նոր կորոնավիրուսային վարակի համավարակի հետևանքներից, ասվում է կազմակերպության կայքում:
Նման որոշումն ընդունվել է ԱՄՀ գործադիր խորհրդի կողմից:
«Սա պատմական որոշում է. ԱՄՀ պատմության մեջ ամենամեծ հատկացումն է»,- հայտարարել հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևան:
Նրա խոսքով, հատկացումը «շահ կբերի բոլոր անդամներին, թույլ կտա բավարարել պահուստների երկարաժամկետ գլոբալ կարիքները, կստեղծի վստահություն և կնպաստի համաշխարհային տնտեսության տոկունությանը և կայունությանը»:
Որոշումն ուժի մեջ կմտնի այս տարվա օգոստոսի 23 -ից, միջոցները կուղղվեն ԱՄՀ անդամ երկրներին`համամասնությամբ հիմնադրամում առկա քվոտաների: Միաժամանակ, 275 մլրդ դոլար կուղղվի ցածր եկամուտ ունեցող երկրներին և զարգացող շուկաներին: