ԱՄՆ ադրբեջանական ղեկավարությունից պահանջում է դուրս բերել իրենց ուժերը ՀՀ տարածքից. Ջեյք Սալիվան

Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության տարելիցին արված  հայտարարության կապակցությամբ՝ նշելով դրա առանցքային նշանակությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին։

Ամերիկյան կողմն անընդունելի և սադրիչ է համարել Հայաստանի սահմանից ներս ադրբեջանական ուժերի իրականացրած գործողությունները և տեղեկացրել, որ ԱՄՆ դիրքորոշումը ներկայացվելու է նաև ադրբեջանական ղեկավարությանը՝ պահանջով դուրս բերել իրենց ուժերը ՀՀ տարածքից:

Խորհրդական Սալիվանը բարձր է գնահատել տվյալ իրավիճակում հայկական կողմի ցուցաբերած զսպվածությունը և հարցերը ոչ թե ռազմական, այլ դիվանագիտական ճանապարհով լուծելու քայլերը:

Ամերիկյան կողմն իր մտահոգությունն է հայտնել նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների առնչությամբ և ընդգծել նրանց վերադարձի ապահովման կարևորությունը։

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը բարձր է գնահատել ժողովրդավարության ամրապնդման հարցում Հայաստանի կառավարության հանձնառությունը և հավաստիացրել, որ ԱՄՆ-ն շարունակելու է աջակցել Հայաստանին ժողովրդավարական օրակարգի առաջմղման հարցերում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանի զինվորականների մի մասը շարունակում է գտնվել Հայաստանի տարածքում.ՊՆ

Հաջորդը

Մարդասիրական օգնություն Արցախի հեռավոր բնակավայրերի բնակիչներին

Առնչվող նյութեր
Դիտել

Արմեն Գրիգորյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի Մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտե անդամների հետ

Մայիսի 15-ին Բրյուսել աշխատանքային այցի ընթացքում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի Մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտե անդամների…
Դիտել

Ադրբեջանի զինուժը խոշոր տրամաչափի զինատեսակներով կրակում է հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել…
Դիտել

Պեսկովը՝ հայ-ամերիկյան զորավարժության մասին

Հայ-ամերիկյան զորավարժություններ անցկացնելու լուրին անդրադարձել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Զորավարժությունները, այսպես ասենք, զգոնություն են առաջացնում,…
Դիտել

Մենք սպասում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը կկայանա մոտ ժամանակներս. Տոյվո Կլաար

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը APA -ին տված հարցազրույցում նշել է, որ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share