ԱՄՆ դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ

Հուլիսի 26-ին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին ՀՀ ՊՆ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Գեղարքունիքի մարզ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը դեսպանին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, որից հետո կազմակերպվել է այց Վերին Շորժայի հատվածի սահմանագիծ:

Դեսպան Թրեյսին վերահաստատել է ԱՄՆ-ի մտահոգությունը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով միջադեպերի վերաբերյալ և ընդգծել, որ ԱՄՆ-ն մերժում է ուժի կիրառումը սահմանազատում իրականացնելու պարագայում:

Դեսպանը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, խորապես հավատարիմ է մնում ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ քաղաքական լուծմանը հասնելու նպատակով բոլոր կողմերի հետ աշխատելու գործընթացին։ Միաժամանակ, ըստ Լին Թրեյսիի,  ԱՄՆ-ն կողմերից պահանջում է հնարավորինս արագ վերադառնալ Մինսկի խմբի համանախագահների մակարդակով ընթացող բանակցություններին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախի ՊՆ-ն հերքում է

Հաջորդը

Արցախում զինծառայող է մահացել

Առնչվող նյութեր
Դիտել

Զինծառայողը կալանավորվել է՝ ծառայակցի սպանության և իր առողջությանը վնաս պատճառելու մեղադրանքով

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում շարունակվում է պահեստազորային շարքային զինծառայողի կողմից ծառայակցի…
Դիտել

«ԵՄ-ն դեռ պատրաստ չէ քննարկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները». Բորել

«Եվրամիությունը դեռ պատրաստ չէ քննարկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները. դա այսօր տեղի չի ունենա»,-այսօր, ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը…
Դիտել

Ադրբեջանը հրատենային կրակ է բացել Գորիսի, Սոթքի, Ջերմուկի ուղղությամբ. ՀՀ ՊՆ խոսնակ

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից…
Դիտել

Քիմ Քարդաշյանը նախկին ամուսնուց ամսական 200.000 դոլար ալիմենտ կստանա

Քիմ Քարդաշյանն ու նրա նախկին ամուսինը՝ հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը, համաձայնության են եկել ամուսնալուծության վերաբերյալ։ Փաստաթուղթը ներառում է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share