ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ է նշանակել

ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինկի խմբի համանախագահի փոփոխություն է կատարել։ Այս մասին հայտնել է ադրբեջանական «Թուրան»-ի Վաշինգտոնի թղթակիցը։

«Էնդրյու Շոֆերը կատարել է իր առաջադրանքը, և հիմա ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահն է Լորա Օքլան։

Հունիսի 21-ին տիկին Օքլան մեկնել է Բրյուսել՝ հանդիպումների իր ԵՄ և Ֆրանսիայի գործընկերների հետ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման շուրջ։

Իսկ հունիսի 27-ին նա հեռախոսազրույց է ունեցել Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ»,- լրատվամիջոցին հայտնել  է Պետքարտուղարության ներկայացուցիչը։

Նշենք, որ Լորա Օքլան 2022 թվականից զբաղեցնում  է Պետքարտուղարության Կովկասյան հարցերի և տարածաշրջանային հակամարտությունների գրասենյակի տնօրենի պաշտոնը։

Նա նախկինում աշխատել է որպես Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի եվրոպական հարցերի տնօրեն: Օքլան կադրային դիվանագետ է, ավելի վաղ աշխատել է Մադրիդում ԱՄՆ դեսպանատան տնտեսական հարցերով խորհրդականի տեղակալ (2017-2020), Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատան ներքին քաղաքականության ղեկավար (2014-2017)։

Հիշեցնենք, որ նախօրեին էլ ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով բյուրոն հայտնել էր, որ  Մինսկի խմբի ՌԴ համանախագահը հրաժարվել է մասնակցել ԼՂ-ի հարցով քննարկմանը։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահն այսօր զրուցել է իր գործընկերների հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի ապագան։ Ցավալի է, որ ռուսաստանցի համանախագահը չի ընդունել հրավերը։ Մենք անհամբեր սպասում ենք Մինսկի խմբի շարունակական աշխատանքին»,- ասվում է բյուրոյի թվիթերյան գրառման մեջ։ Նշենք, որ ԱՄՆ-ը պաշտոնապես դեռևս չի հայտարարել իր համանախագահի փոփոխության մասին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մադրիդում կայացել է Էրդողանի և Մակրոնի փակ հանդիպումը

Հաջորդը

Արցախի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի համար նահատակվածների ու անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին

Առնչվող նյութեր
Դիտել

Բացահայտվել է պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքեր

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության Լոռու մարզային վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական…
Դիտել

Գարեգին Պողոսյանը նշանակվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատար

Նախագահի հրամանագրով Գարեգին Պողոսյանն այսօր նշանակվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share