ԱՄՆ-ի նախնական գնահատականները ցույց են տալիս, որ Լեհաստանին հարվածած հրթիռն արձակվել է Ուկրաինայից

ԱՄՆ նախնական գնահատականներին ծանոթացած երկու պաշտոնյաներ հայտնել են, որ, ըստ երևույթին, Լեհաստանի արևելքում երկու մարդու մահվան պատճառ դարձած հրթիռն արձակվել է Ուկրաինայից, թեև այն ռուսական էր: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է CNN-ի հրապարակումից:

Ըստ պաշտոնյաներից մեկի՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նկատի ուներ այս տեղեկությունները, երբ ավելի վաղ հայտարարել էր, թե «քիչ հավանական է», որ հրթիռն արձակվել է Ռուսաստանի տարածքից:

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել լուրերն այն մասին, որ հրթիռն արձակվել է ուկրաինական ուժերի կողմից, որոնք փորձել են կասեցնել ռուսական հարձակումը:

«Մենք մեկնաբանություն չունենք և չենք հաստատի այս զեկույցը: Ինչպես նախագահն այսօր ասաց, մենք աջակցում ենք Լեհաստանի կողմից ընթացող հետաքննությունը՝ պարզելու, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել», – ասել է խոսնակը:

Իր հերթին Բելգիայի պաշտպանության նախարար Լյուդիվին Դեդոնդերը հայտնել է, որ հրթիռն, ամենայն հավանականությամբ, Լեհաստանի տարածքում է ընկել Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից ռուսական հրթիռը խոցելու հետևանքով: Նա իր «Թվիթեր»-ի էջում գրել է, որ ըստ տեղեկությունների՝ Լեհաստանում գտել են ռուսական հրթիռների և ուկրաինական ՀՕՊ հրթիռի բեկորներ:

Հիշեցնենք՝ Լեհաստանում՝ Ուկրաինայի սահմանից 6.4  կմ հեռավորության վրա գտնվող Պշևոդուվ գյուղում հրթիռ է ընկել, որի հետևանքով 2 մարդ է մահացել: Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ երկրի իշխանությունները հստակ տվյալներ չունեն այն մասին, թե ով է արձակել հրթիռը:

Մոսկվան հերքել է իր առնչությունը միջադեպին: ՌԴ ռազմական գերատեսչությունը նշում է, որ Ուկրաինա-Լեհաստան պետական սահմանի մոտ ռուսական միջոցները որևէ թիրախի չեն հարվածել:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ալեն Սիմոնյանի այցը Վրաստան մեկնարկել է 2 երկրների դիվանագիտական հարաբերությունների խորհրդանշական միջոցառմամբ

Հաջորդը

Վարչապետն ու Շվեյցարիայի նախկին նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների շուրջ

Առնչվող նյութեր
Դիտել

Կան կոնկրետ պատկան ու լիազոր մարմիններ, որոնք աշխատանք են տանում․ Հայկ Կոնջորյան․

«Ես կսահմանափակվեմ Ազգային անվտանգության ծառայության տարածած հայտարարությամբ և հավելյալ մեկնաբանություն չեմ անի։ Երբ նոր մեկնաբանության անհրաժեշտություն լինի, ապա…
Դիտել

Կարող եք Ավստրիան դիտարկել որպես հուսալի գործընկեր. Ավստրիայի Դաշնային խորհրդի նախագահն Ալեն Սիմոնյանին

Պաշտոնական այցով Ավստրիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը հունիսի 23-ին ընդունել է Ավստրիայի Հանրապետության Դաշնային խորհրդի…
Դիտել

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Արին Կարապետին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր, Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Արին Կարապետին: Պատգամավորը նախագահին է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share