ԱՄՆ Կոնգրեսը խստորեն դատապարտում է Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումը․ Նենսի Փելոսի

ԱՄՆ Կոնգրեսը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ անօրինական և մահաբեր հարձակումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 18-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակը նախ շնորհակալություն հայտնեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին ԱՄՆ կոնգրեսի պատվիրակությանն ընդունելու համար։ Փելոսին ուրախությամբ նշեց երկու երկրների խորհրդարանների միջև փոխգործակցության ամրապնդման շարունակականությունը։

«Ավելի վաղ, Միացյալ Նահանգներում ընդունեցինք ձեզ, քննարկեցինք մի շարք հարցեր Հայաստանում ժողովրդավարության և անվտանգության խթանման ուղղությամբ։ Այսօր ինձ համար պատիվ է այստեղ լինել։ Այսօր ես Հայաստանում եմ, Ներկայացուցիչների պալատի առաջին խոսնակն եմ, ով այցելում է Հայաստանի Հանրապետություն։Մենք շարունակում ենք մեր երկխոսությունը այստեղ։ Մենք շատ արդյունավետ հանդիպում ունեցանք»,- ասաց Փելոսին։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակը հայտնեց, որ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել են  անվտանգային, տնտեսական, ժողովրդավարական հարցերում Հայաստանի հետ աշխատելու ԱՄՆ Կոնգրեսի հանձնառությունը։

Փելոսին հիշեցրեց, որ  ԱՄՆ Կոնգրեսը առաջատար դեր է ունեցել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, որը 2019 թվականին օրենսդրորեն ընդունվեց, և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից հաստատվեց։

«Մենք երախտապարտ ենք նախագահ Բայդենին այդ օրենքը ստորագրելու համար և շնորհակալ ենք, որ նա հրավիրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս տարի մասնակցելու Ժողովրդավարության գագաթնաժողովին»,- ընդգծեց Փելոսին։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակը նշեց, որ հանդիպումների ժամանակ մշտապես ուշադրության կենտրոնում են պահում Հայաստանի անվտանգային հարցերը։

Փելոսին ցավալիորեն արձանագրեց, որ իր այցից առաջ Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ տեղի ունեցավ հարձակում։

«Հայաստանը մեզ համար կարևոր նշանակություն ունի, և Հայաստանի դեմ Ադրբեջանի մահացու հարվածները և հարձակումները ԱՄՆ Կոնգրեսի անունից խոստորեն դատապարտում ենք։

ԱՄՆ-ն որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ հստակ և վաղուց նշել է, որ ռազմական լուծում համակարտությունը չի կարող ունենալ։ Մենք շարունակում ենք հետևել իրադարձություններին և մենք ցանկանում ենք ձգտել, որպեսզի բանակցային, խաղաղ և տևական լուծում լինի Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը»,- ընդգծեց Փելոսին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ հանդիպումից հետո

Հաջորդը

Մենք այստեղ ենք՝ հասկանալու համար, թե ինչ կարող ենք անել, ինչ է ակնկալվում մեզնից. Փելոսին՝ ՀՀ-ին աջակցելու մասին

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախի ԱԳ նախարարը զրուցել է Մերձդնեստրի արտաքին գերատեսչության ղեկավարի հետ

Ապրիլի 28-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի և Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության (ՄՄՀ) արտաքին…
Դիտել

Մեծ է ձեր պատասխանատվության աստիճանը. Փաշինյանը շնորհավորել է դիվանագետներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դիվանագետի օրվա առթիվ՝ նշելով, որ դիվանագետներից սպասումները մեծ են։ «Հարգելի դիվանագետներ,շնորհավորում…
Դիտել

Կոչ ենք անում Ադրբեջանին՝ մշակել դրական օրակարգ, որը կպաշտպանի ԼՂ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը․ ԵԱՀԿ

Հրապարակվել է ԵԱՀԿ հայտարարությունը՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի այցի կապակցությամբ։  Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «…Մենք կոչ ենք…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share