ԱՄՆ նախագահը հստակ մատնանշում է 20-րդ դարի սկզբին հայ ժողովրդին բաժին հասած զանգվածային ոճրագործության սահմանումը. ՀՀ ԱԳՆ

ԱՄՆ նախագահը հստակ մատնանշում է 20-րդ դարի սկզբին հայ ժողովրդին բաժին հասած զանգվածային ոճրագործության սահմանումը՝ որպես ցեղասպանություն: Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։

«Նշենք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևեր են ընդունվել 2019 թվականին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Սենատի կողմից:

Հայոց ցեղասպանության դժվարին օրերին ամերիկյան կառավարությունը և ժողովուրդն անշահախնդիր օգնություն են ցուցաբերել և մահվան ճիրաններից փրկել բազմաթիվ մարդկային կյանքեր: ԱՄՆ նախագահի ուղերձը շարունակում է ճշմարտությանը և արդարությանը զորավիգ կանգնելու ամերիկյան այս ուժեղ ավանդույթները:

Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը համամարդկային խնդիր է:

Այսօր ԱՄՆ իշխանություններն աներկբայորեն վերահաստատեցին իրենց հանձնառությունը մարդու իրավունքների պաշտպանությանը և մարդասիրության սկզբունքներին:

Այս ուղերձը ծանրակշիռ ներդրում է Հայոց ցեղասպանության գլոբալ ճանաչման և ցեղասպանությունների կանխարգելման գործում»,- նշված է ՀՀ արտաքին գործորի նախարարության հայտարարությունում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Էրդողանը հայտարարել է Հայաստանի հետ կապերը զարգացնելու պատրաստակամության մասին

Հաջորդը

Թուրքիայի ԱԳՆ-ն ամբողջովին մերժում է ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

Առնչվող նյութեր
Դիտել

Համերգ՝ նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Վահագն Դավթյանի 100-ամյա հոբելյանին

Դեկտեմբերի 25-ին Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի մեծ դահլիճում տեղի ունեցավ համերգասրահի վերաբացման առիթով մեկնարկած տոնական համերգաշարի երկրորդ համերգը՝…
Դիտել

Արմավիրի տներից մեկում հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ

Իրացնելով ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզների ստացած օպերատիվ տեղեկությունը՝ ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները խուզարկություն են կատարել 62-ամյա…
Դիտել

Ալիեը Ղարաբաղի հարցի կարգավորման համար գումար էր առաջարկել․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որն աշխատանքային այցով ապրիլի 13-14-ին Բաքվում էր, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ պատմել է, որ Ադրբեջանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share