ԱՄՆ նախագահի վարչակազմը 24,005,000 ԱՄՆ դոլարի հետպատերազմյան օգնության փաթեթ է առաջարկում Հայաստանին

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը տեղեկացնում է, որ ԱՄՆ նախագահ Բայդենի վարչակազմն առաջարկում է 24,005,000 ԱՄՆ դոլարի չափով հետպատերազմյան օգնություն տրամադրել Հայաստանին:

ԱՄՆ սենատորների և ներկայացուցիչների երկկուսակցական կոալիցիան մի քանի անգամ վարչակազմին կոչ է արել առնվազն 100,000,000 մլն ԱՄՆ դոլարի օգնություն տրամադրել Հայաստանին և Արցախին (ԱՄՆ նախագահի բյուջեում նշված չէ Արցախի Հանրապետության մասին)։

«Նախագահ Բայդենի սովորական բյուջեն Հայաստանի համար, որն առաջարկվում է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախի և Հայաստանի հումանիտար ճգնաժամի պայմաններում, հեռու է այն հուսահատ կարիքներից, որոնց բախվում են Բաքվի էթնիկ մաքրման արդյունքում տեղահանված տասնյակ հազարավոր հայեր», — ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։

«Մեր կառավարությունը գտել է միջոցներ նավթով հարուստ Ադրբեջանին $ 120,000,000 ԱՄՆ ռազմական օգնություն առաքելու համար, այդուհանդերձ առաջարկում է այդ գումարի միայն մի մասը ադրբեջանական բանակի կողմից ոչնչացված և տեղահանված արցախյան ընտանիքների համար: Կոնգրեսը պետք է զրոյացնի ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Բաքվին և ուղարկի օգնության փաթեթ Արցախ և Հայաստան», — ասել է նա:

Բյուջեի առանձին տողում նախատեսվում է 6,050,000 ԱՄՆ դոլար հատկացնել Հայաստանում միջազգային թմրամիջոցների դեմ պայքարի գործողությունների և իրավապահ մարմինների համար:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երեւանում ծառն ընկել եւ մասամբ փակել է երթեւեկելի գոտին

Հաջորդը

Ավտովթար Երևան-Աբովյան ավտոճանապարհին․ կան զոհեր և մեկ տուժած

Առնչվող նյութեր
Դիտել

Անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդրի կանոնակարգումը՝ միջգերատեսչական քննարկումների առանցքում

Անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդրի կանոնակարգմանն ուղղված քննարկումները շարունակվում են: Հերթական հանդիպումը կայացել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ…
Դիտել

«Զվարթնոց» օդանավակայանում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել. ԱԻՆ

Դեկտեմբերի 18-ին, ժամը 15։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում պայթուցիկ սարք է տեղադրված։…
Դիտել

Բյուրականի անտառապետության տարածքում կատարվելու են ավիացիոն-քիմիական պայքարի միջոցառումներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ սույն թվականի հունիսի 7-ից Բյուրականի անտառապետության տարածքում կատարվելու են ավիացիոն-քիմիական պայքարի…
Դիտել

Ինքնաթիռում ռումբի տեղադրման մասին ահազանգ. ԱԻՆ

Ապրիլի 21-ին, ժամը 16:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share