ԱՄՆ-ն ակտիվ դեր է խաղում Երեւանի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորման հարցում. Փրայս

ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը բրիֆինգի ժամանակ պատասխանել է Երեւանի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորման հարցում ԱՄՆ դերի մասին հարցին։ «Մենք մշտապես հայտարարել ենք, որ պատրաստ ենք փոխգործակցել երկկողմ հիման վրա եւ գործընկերների հետ, այդ թվում՝ ԵԱՀՄ Մինսկի խմբի համանախագահի մեր դերով, որպեսզի օգնենք երկրներին հասնել երկարաժամկետ եւ համապարփակ խաղաղության»։

Նա ասել է, որ ԱՄՆ-ն ակտիվ դեր է խաղում կարգավորման հարցում։ «Պետքարտուղարի օգնական Քարեն Դոնֆրիդը եւ այլ անձինք հնարավորություն են ունեցել բարձր մակարդակով շփվել իրենց հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ։ Մենք ողջունել ենք Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը։ Մենք կարծում ենք, որ երկխոսությունը խաղաղ, դեմոկրատական եւ բարգավաճ ապագայի հասնելու լավագույն միջոցն է Հարավային Կովկասի տարածաշրջանի համար, եւ մենք կշարունակենք աջակցել դրան հնարավոր բոլոր եղանակներով», ասել է նա։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բորելը հաստատել է Ուկրաինային զենքի համար լրացուցիչ միջոցներ հատկացնելու մասին ԵՄ որոշումը

Հաջորդը

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը այցելել է ՊՆ Կենտրոնական հավաքակայան

Առնչվող նյութեր
Դիտել

«Դպրոցից դեպի տիեզերք». այց Արցախ և ՀՀ մարզեր

Շարունակվում է Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) և Հայկական աստղագիտական ընկերության կողմից անցկացվող «Դպրոցից դեպի տիեզերք» դպրոցական աստղագիտական դասախոսությունների 2022թ-ի…
Դիտել

Ընթացիկ ռազմական գործողությունն ավելի է վատթարացնելու իրավիճակը. Կլաար

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է. «Ողբերգական լուրեր ենք ստացել այսօր ականների…
Դիտել

Ոստիկանության կապիտանը գումար է հափշտակել.Ներքին անվտանգության վարչության բացահայտումը

Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ստացված տեղեկության համաձայն՝ Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողներից մեկը խոշոր չափերի կաշառքի դիմաց…
Դիտել

Արտակարգ իրավիճակների նախարարությունը նոր ղեկավար ունի

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Արմեն Փամբուխչյանը նշանակվել է ՀՀ Արտակարգ իրավիճակների…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share