ԱՄՆ-ն անմիջապես պետք է դադարեցնի ռազմական աջակցության տրամադրումն Ադրբեջանին․ կոնգրեսական

Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած հարձակումները հերթական վկայությունն են նրա, որ Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի ռազմական օգնության տրամադրումն այդ երկրին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «Թվիթեր»-ի իր էջում հայտնել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Գրեյս Նապոլիտանոն։

«Ես խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի վերջին հարձակումները Հայաստանի դեմ։ Սա հրադադարի ուղիղ խախտում է և վերահաստատում է այն համոզմունքը, որը մենք միշտ ենք իմացել՝ մենք պետք է անմիջապես դադարեցնենք ռազմական աջակցություն ուղարկել Ադրբեջանին»,- մասնավորապես գրել է Նապոլիտանոն։

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՄԱԿ ԱԽ-ում ՀՀ դիմումն այսօր քննարկվելու է բաց ռեժիմով

Հաջորդը

Աննա Վարդապետյանը երդմամբ ստանձնեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը

Առնչվող նյութեր
Դիտել

Անհամբեր սպասում ենք հետագա բանակցություններին․ Մեթյու Միլլեր

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ օրերս Վաշինգտոնում կայացած հանդիպմանը, շեշտելով, որ…
Դիտել

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ջախջախեց «Ռոմա»-ին

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում «Ռոմա»-ն հյուրընկալվեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին: Անգլիայում կայացած խաղում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը իտալական «Ռոմա»-ին հաղթեց…
Դիտել

Արցախում՝ խարդախությամբ պետությունից խոշոր գումար հափշտակած անձը ներգրավվել է որպես մեղադրյալ

ԱՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ…
Դիտել

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԹ արտաքին, գործակցության և զարգացման հարցերով ստվերային պետնախարար Դեյվիդ Լամիին

Նոյեմբերի 14-ին Լոնդոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Միացյալ Թագավորության արտաքին, համագործակցության և զարգացման հարցերով ստվերային…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share