ԱՄՆ-ն մտահոգություն է հայտնել ադրբեջանցի զինվորականների տեղաշարժերի կապակցությամբ

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Քերըն Դոնֆրիդը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել ադրբեջանցի զինվորականների տեղաշարժերի կապակցությամբ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը։

Պատելը հավելել է, որ հեռախոսազրույցի ընթացքում Դոնֆրիդն ընդգծել է ԱՄՆ-ի հավատարմությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին։ «Ինչպես պետքարտուղարը բազմիցս ասել է, ուղիղ երկխոսությունն է այս հարցի լուծման և ամուր խաղաղության հասնելու բանալին։ Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Մենք կշարունակենք նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ գործընկերների հետ և բազմակողմ կազմակերպությունների միջոցով։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Քննարկվել է Քաջարանի շուրջ 7 կմ երկարությամբ թունելի կառուցման հարցը

Հաջորդը

Տեղի են ունեցել Քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանման ուսումնական վարժանքները

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները շեշտել են Հայաստանի նկատմամբ ուժի կիրառման անթույլատրելիությունը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին սեպտեմբերի 15-ին ունեցած հեռախոսազրույցում շեշտել են Հայաստանի…
Դիտել

Իրանը փորձարկել է մինչև 7 կգ քաշով զինամթերք տեղափոխող անօդաչու թռչող սարք

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերը  ուժային բազմապրոտոր ռմբակոծիչ անօդաչու թռչող սարքի հաջող փորձնական թռիչք են իրականացրել,…
Դիտել

Ուրախալի է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այսօր կքննարկվի Արցախի հարցը. Արտակ Բեգլարյան

Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը ողջունել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախաձեռնությունը՝ գրելով․ «Ուրախալի է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում…
Դիտել

ԼՂ հայ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը պետք է հրատապ կերպով հասցեագրվեն՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում. Պապիկյան

Հուլիսի 27-ին կայացած ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստի ընթացքում ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը հանդես է եկել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share